Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ. Անվճար

$
0
0


ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

«Անվճար». այս ցուցանակով շարուած էին հիմնականում հայերէն գրքեր սեղանի վրայ, որ տեղադրուած էր Հայաստանեաց առաքելական եկեղեցու բակում (Բըրբենք) անցեալ Կիրակի, յաւարտ Ս. պատարագի:
Կէսօր էր: Այնտեղ էինք գտնւում մասնակցելու այդ համալիրի սրահում կազմակերպուած Ամանօրեայ խրախճանքին։
Ու պատահաբար անցնելով այդ կողմից՝ տեսնում ենք գրքերով սեղանը: Հայերէն գիրք տեսնելուց աւելի, կանչողը «Անվճար» գրութիւնն էր:
Զարմանալի, միեւնոյն ժամանակ գրաւիչ խայծ էր այն՝ հրաւիրելու անցորդներին: Եթէ ինքնակամ եկեղեցի եկող էր, ուրեմն՝ քիչ թէ շատ կարող էր հետաքրքրուել գրքով, իսկ որեւէ այլ առիթով այնտեղ եղողը, անվճար լինելու պատճառով թերեւս փորձէր մօտենալ գրքերին: Չգիտենք ովքե՞ր էին տրամադրել. մէկ մասի մէջ կային մակագրութիւններ: Արդէն նօսրացած օրինակներից ընտրեցինք մի քանիսը՝ «Հայոց Լեզուի Հապաւումների Բառարան», «Հայ Սովետական Գրականութիւն», «Անգլուհու Արցախեան Ոդիսականը»:
Ահա միջոց՝ իրենց հայերէն գրքերից «ազատուել» ցանկացողների համար. այն նուիրելու վայր, որտեղից այդ գրքերը կը տարածուեն տարբեր հասցէների՝ մէկ անգամ եւս վերակենդանանալու համար՝ անվճար:
Վերադարձին՝ սեղանն արդէն չկար, իսկ գրքերն ապաստանել էին իրենց նոր տէրերի մօտ, հայերէն գրքերը…


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles