Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ-Պահպանողական Դիրքով

$
0
0

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Ինչո՞ւ: Որովհետեւ քրիստոնեա՞յ ենք: Հետեւում ենք կրօնական հիմունքների՞ն:
Պահպանողական ենք, քանի որ մեր երկրից աւելի՝ ապրում ենք դրսում, միշտ ուրիշի հետ կողք-կողքի, միշտ չձուլուելու վախով, միշտ փորձելով ազգային սահման դնել մեր շուրջը եղողների հետ:
Այդպէս չէր իր երկրում ծնուած-մեծացած խորհրդային հայաստանցիների համար: Բանակ էր գնում տղան եւ ուրախ-ուրախ հարս էր բերում՝ Ռուսաստանից, Միջին Ասիայից, Ադրբեջանից, ի՛նչ ազգի լինէր, իսկ կրօնական հարցերը գրեթէ փակուած էին՝ եկեղեցի, պսակ գոյութիւն չունէր:
Մինչ հայրենադարձները՝ վախով-դողով, խուսափում էին նոյնիսկ հայաստանցիների հետ ամուսնանալուց, տարբեր էին սովորութիւնները եւ ասում էին՝ «տեղացի է, ո՛»չ:
Խեղճ սփիւռքահայ-«նորեկ»ի խառնուելու սարսափը գալիս էր հնուց. նա Եղեռն էր տեսել: Կրօնը դարձնելով վահան՝ նա ամէն կերպ խոյս էր տուել իրեն շրջապատող օտարներից: Արդէն կոտորակուել էր, վերջին ճիգերով ուզում էր պահպանել իր տեսակը՝ թէ՛ դրսում, թէ՛ ներսում, եւ նոյնիսկ հայաստանցին խորթ էր իր համար:
Մեծացան, ուսանեցին, համատեղ կեանքով՝ աստիճանաբար, խառնուեցին իրար: Սակայն ո՜ւր էլ գնաց, սփիւռքահայը մնաց քաշուած, երկիւղած, պահպանողական… նա Եղեռնի՛ սերունդն էր…

Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles