Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Միջնորդների Վտանգաւոր Անտարբերութիւնը

$
0
0

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Յուլիսի 22ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բրիւսելում առանձին հանդիպումներ ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդեանի եւ Էլմար Մամեդեարովի հետ: Հանդիպումներից անմիջապէս յետոյ ամերիկեան համանախագահ æէյմս Ուորլիքը, իր աւանդոյթի համաձայն, Twitter-ի իր էջում գրեց, որ մեկնում է Վիեննա‘ ԵԱՀԿ գլխաւոր քարտուղարութեանը զեկուցելու լեռնայինղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շուրջ բանակցութիւնների ընթացքի մասին:
Այդ ժամանակ էլ նա հաղորդեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդէս կը գայ յայտարարութեամբ, որում «անհանգստութիւն կը յայտնուի բռնութեան աճի կապակցութեամբ»:
Հաշուի առնելով այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆների ղեկավարների հետ կայացել է ադրբեջանական դիւերսիոն-հետախուզական խմբի՝ ԼՂՀ տարածք ներթափանցման եւ այդ խմբի ոչնչացման միջադէպից ընդամէնը մէկ շաբաթ անց՝ ակնկալւում էր, որ æէյմս Ուորլիքի յիշատակած յայտարարութեան մէջ որոշակի ուշադրութիւն կը դարձուի տեղի ունեցածին եւ կը տրուի համապատասխան գնահատական: Ցաւօք, Յուլիսի 23ին Վիեննայում հրապարակուած յայտարարութեան տեքստին ծանօթանալը կարող է առնուազն տարակուսանք եւ ափսոսանք յարուցել: Ղարաբաղեան հակամարտութեան գօտում լարուածութեան եւ բռնութեան աճի կապակցութեամբ լուրջ մտահոգութիւն յայտնելով, ինչպէս եւ խոստացուել էր Ուորլիքի կողմից, միջնորդները, այդուհանդերձ, միջադէպի մասին խօսք անգամ չփոխանակեցին: «Միջնորդները յամառօրէն կոչ են արել կողմերին՝ իրենց վրայ պարտաւորութիւն վերցնել զոհերից խուսափելու եւ գիւղերի ու քաղաքացիական բնակչութեան դէմ կանխամտածուած գործողութիւններ չձեռնարկելու», ասւում է յայտարարութեան մէջ:
Յայտարարութեան բովանդակութիւնը հերթական անգամ հաստատեց այն կարծիքը, որ Մինսկի խմբի համանախագահները մտադիր չեն հրաժարուելու իրենց որակազրկող՝ «հաւասարեցման» բազմամեայ պրակտիկայից: Թւում է՝ ադրբեջանական դիւերսիոն խմբին առնչուող իրավիճակն առաւելագոյնս պարզ է, քանզի ադրբեջանական կողմի այդ ահաբեկչական քայլի թշնամական բնոյթն աւելի քան ակներեւ է: Փաստերն, ինչպէս ասում են, յամառ բան են, իսկ փաստերն այդ ամենայն համոզչութեամբ ապացուցում են, որ զինուած դիւերսիոն խումբն ամենեւին էլ պացիֆիստական (խաղաղասիրական-Խմբ.) նպատակներով չէ ԼՂՀ տարածք ներխուժել: Սակայն նման պայմաններում անգամ Մինսկի խմբի համանախագահներն իրենց պահում են, մեղմ ասած, ոչ համարժէք եւ նախընտրում յամառօրէն չնկատել ակնյայտը՝ սահմանափակուելով ընդհանուր ձեւակերպումներով, որոնցում հակամարտութեան գօտում լարուածութեան էսկալացման (ուժեղացման-Խմբ.) համար պատասխանատուութիւնը հաւասար չափով դրւում է նրա բոլոր կողմերի վրայ: Այն դէպքում, երբ գոնէ տուեալ կոնկրետ պարագայում իրավիճակի սրման եւ արիւնահեղութեան պատասխանատուն յայտնի է բոլորին, այն է՝ Ադրբեջանի իշխող վարչակարգը:
Ստեղծուած իրավիճակում միանգամայն հիմնաւոր է հետեւեալ հարցը՝ ինչպէ՞ս են Մինսկի խմբի համանախագահները մտադիր պահպանել խաղաղութիւնը ղարաբաղեան հակամարտութեան գօտում՝ չխօսելով դեռ վերջնական կարգաւորմանն իսկ հասնելու մասին: ԵԱՀԿ գործող նախագահների՝ տարեցտարի հերթագայուող յայտարարութիւններից կարելի է եզրակացնել, որ այդ եւրակազմակերպութիւնը բաւական լուրջ ներուժ ունի տարածաշրջանում խաղաղութեան հաստատման եւ պահպանման հետ կապուած խնդիրների լուծման համար: Մենք բոլորովին էլ մտադրութիւն չունենք կասկածի տակ առնելու ԵԱՀԿի հնարաւորութիւններն ու նրա ղեկավարիների անկեղծութիւնը: Բայց այդ դէպքում ի՞նչն է խանգարում նրան գործի դնել իր ներուժն ու միջոցների զինանոցը՝ գոնէ ադրբեջանական միլիտարիզմը (ռազմամոլութիւնը-Խմբ.) զսպելու եւ պաշտօնական Բաքուին խաղաղութիւն պարտադրելու հարցում, ինչին իրենց ժողովուրդներին պատրաստելու շարունակ կոչեր են անում միջնորդները կողմերի իշխանութիւններին:
Ընդսմին, կան ծանրակշիռ ապացոյցներ առ այն, որ Իլհամ Ալիեւի ռեժիմը յամառութեամբ, որը յարիր կը լինէր աւելի դրական հանգամանքներում, շարունակում է վարուել ճիշդ հակառակ կերպով: Հէնց պաշտօնական Բաքուն է ամենաբարձր մակարդակով հանդէս գալիս ռազմաշունչ յայտարարութիւններով, կոպտօրէն խախտում հրադադարի ռեժիմը, ինչը բերում է զոհերի՝ ինչպէս զինծառայողների, այնպէս էլ քաղաքացիական բնակչութեան կողմից, շփման գծում անընդմէջ ձեռնարկում դիւերսիոն քայլեր, ներկայացնում ոչնչով չհիմնաւորուած տարածքային յաւակնութիւններ ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի նկատմամբ: Այս ամէնի հանրագումարը հասցնում է բռնութեան աճի, ինչի մասին խօսւում է յայտարարութեան մէջ: Սակայն այդ կապակցութեամբ միայն «անհանգստութիւն յայտնելով» սահմանափակուելը, ենթադրում ենք, բաւարար չէ: Համանախագահների յայտարարութիւնները պէտք է կրեն յստակ արտայայտուած հասցէական, այլ ոչ թէ ընդհանուր, ամորֆ, իսկ նշանակում է՝ ոչ պարտադիր բնոյթ: Նման անատամ յայտարարութիւններն, արդեօք, ի վիճակի՞ են զսպելու իր անպատժելիութեամբ արբեցած սանձարձակ ագրեսորին: Պատասխանը, ենթադրում ենք, աւելի քան ակնբախ է: Պրակտիկան ցոյց է տուել, որ համանախագահների՝ իրավիճակի ապակայունացման իրական մեղաւորի հանդէպ նման անտարբերութիւնը կարող է միայն նրան մղել նրան լարուածութեան սրմանն ուղղուած յետագայ գործողութիւնների, ինչն էլ իրականում տեղի է ունենում:
Ինչո՞ւմ են Մինսկի խմբի համանախագահները տեսնում ելքը: Երբեմն այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, որ հակամարտութեան կողմերի միջեւ վստահութեան հաստատմանն ուղղուած միջոցները, որոնց մասին խօսւում է եւ ներկայ յայտարարութեան մէջ, նրանց կողմից գրեթէ որպէս համադարման են դիտւում իրավիճակի բարելաւման եւ երկարատեւ խաղաղութեան հաստատման համար: Սակայն վստահութիւնը ենթադրում է, ամէնից առաջ, յարգանք քաղաքական ընդդիմախօսի հանդէպ, նրա իրաւունքների ճանաչում: Վերջին դիւերսիան եւ դրան յաջորդած՝ նրա արդիւնքների հետ կապուած Ադրբեջանի հիստերիկ արձագանգը ցոյց տուին, որ Բաքուի իշխանութիւնները մտադիր չեն ճանաչել ԼՂՀն որպէս միջազգային իրաւունքի սուբյեկտ եւ բանակցութիւնների լիիրաւ գործընկեր, որի հետ հարկ է հաշուի նստել: Հետեւաբար, նրանք մտադիր չեն իրենց վրայ վերցնել վստահելի յարաբերութիւններ ստեղծելու պարտաւորութիւններ: Օրերս Շուէդիայի արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդթը, ճիշդ է՝ մէկ այլ առիթով, կասկած յայտնեց Ադրբեջանի կառավարութեան անկեղծութեան առնչութեամբ՝ նկատելով, որ «այստեղ նաւթադոլարների վրայ կառուցւում է քաղաքական բռնապետութիւն, ինչը մեզ համար խնդիրներ կը ստեղծի»: Մեր կարծիքով, շուէդի նախարարի դիտողութիւնը միանգամայն տեղին է եւ մեր իրավիճակում:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles