Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ադրբեջանը Սպառնում Է Պատերազմ Սկսել

$
0
0

ԱԼԵՔ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ

Իսկապէս իրավիճակը շատ վատ է. Ադրբեջանը մտադիր է պատերազմ սկսել այն բանից յետոյ, երբ տեսաւ, որ աւելի ու աւելի շատ երկրներ եւ պետութիւններ են գիտակցում , որ Արցախը կառավարում է խիզախ ու խաղաղասէր ժողովուրդը, եւ որ ոչ մի պատճառ չկայ Արցախը չճանաչելու որպէս այդպիսին: Իսկ վերջին ամիսներին, ադրբեջանցի դիպուկահարները կրակում են հայ զինուորներին ոչ միայն Արցախի դիրքերում, այլ նաեւ Նախիջեւանում: Բացի այդ, նրանք անընդհատ նշում են Հայաստանի հետ պատերազմ սկսելու մասին, եւ ոչ թէ վերցնելու ազատագրուած Արցախի տարածաշրջանը: Մեր երկարամեայ ռազմավարութիւնից ելնելով, պէտք է յստակ գիտակցենք, որ Արեւմուտքը եւ Ռուսաստանը չպիտի պաշտպանեն Հայաստանին եւ Արցախին, մենք պէտք է գիտակցենք, որ մեր միակ իրական տարբերակն ինքներս մեր երկիրը պաշտպանելն է:
Ահա թէ ինչ գործ մենք ունենք անելու:
Նախ, պէտք է 60 րոպէ յատկացնենք CNN հեռուստաալիքը դիտելու համար, որպէսզի գիտակցենք, որ իրավիճակը իսկապէս վատ է տարածաշրջանում: Ռուսաստանը զբաղուած է Ուկրաինայով, ԱՄՆն զբաղուած է Իրաքի իրավիճակով: Թերեւս Ալիեւը մտածում է, որ սա լաւ ժամանակ է ինչ որ բան սկսելու: Ի հարկէ, նա չի գիտակցում, որ այս անգամ, Արցախի եւ Հայաստանի ժողովուրդը թոյլ չի տայ, որ նա հեշտութեամբ ճանապարհ բացի: Ի հարկէ, այս ամէնը հնարաւոր է իրականացնել հայ զինուորների կեանքի բարձր գնով:
Բարեբախտաբար, Ալիեւը մի կոռումպացուած անձ է, որը չի կարող կառավարել իր երկրում: Միւս կողմից, նա պէտք է իր ժողովրդին հեռու պահի այս իրավիճակից, եւ առաւել լաւ միջոցը դրա համար Արցախի հարցում նրանց ազգայնամոլութիւնը շարժելն է: Ի տխրութիւն մեզ, Ալիեւն ունի դաշնակից՝ Էրդողանը, ով վարպետ քաղաքական գործիչ է եւ գիտի, թէ ինչպէս պէտք է օգտագործել իր խաղաքարտերը ԱՄՆի եւ Ռուսաստանի հետ, եւ օգնում է Ալիեւին ԱՄՆում եւ Եւրոպայում լոբիիստների ու քաղաքական գործիչների հետ յարաբերութիւններում: Էրդողանը նոյնիսկ կարողացել է ձեռք բերել քրդական նաւթը Իրաքից եւ վաճառել գնուած նաւթը աշխարհում (ներառեալ Իսրայէլը, եւ պատկերացրէք Թուրքիայում բնակուող մուսուլմանների եւ քրդերի իրավիճակը).
Ցաւօք, Ռուսաստանին ձեռնտու է ներկայ իրավիճակը, քանի որ այն հնարաւորութիւն է տալիս նրան վաճառել աւելի շատ զէնք Ադրբեջանին, շատ նման է նրան, ինչ անում է Իսրայէլը Թուրքիայի եւ ԱՄՆի հովանու ներքոյ:
Անդրադառնանք ԱՄՆին, այստեղ մենք պէտք է կրթենք Կոնգրեսի եւ Սենատի ընտրուած պաշտօնեաներին: Լինելով կրթուած, այդ անձանցից շատերը ճնշում կը գործադրեն ԱՄՆի վարչակազմի վրայ, որ ճնշեն Ադրբեջանին: Ի հարկէ, կան բազմաթիւ ընտրուած պաշտօնեաներ, որոնք լոբիիստների ստրուկներն են: Դիմակայելու համար, մենք պէտք է պատրաստ լինենք ջախջախել ադրբեջանական լոբիիստներին օգտագործելով մեր լոբիիստներին եւ մեր կրթութիւնը (յիշենք 7 մլն. հայ):
Ի հարկէ, կայ յոյս, որ Ռուսաստանն ու ԱՄՆն գիտակցում են իսլամական արմատականների սպառնալիքները: Նրանք գիտեն, թէ ինչպէս են մուսուլմանական արմատականները աշխատում տարածաշրջանում: Խելացի կը լինի գիտակցել, որ Թուրքիան եւ Ռուսաստանից հարաւ գտնուող մահմեդական ազգերը, չնայած այսօր արմատական մահմեդականներ չեն, բայց չի բացառւում, որ այդպիսին կը լինեն մի քանի տարի յետոյ:
Այնպէս որ, մենք պէտք է զբաղուենք Հայաստանի, Ամերիկայի հայ ազգային կոմիտէի եւ այլոց հետ: Օգնէք այն ամէնով, ինչով կարող էք, մեր ցանած սերմերն այսօր, կը ծաղկեն առաջիկայ տարիներին. սա կարող է նմանուել ճանապարհորդութեան առանց անհասանելի նպատակի, սակայն բոլոր Ճանապարհորդութիւնները սկսւում են առաջին քայլից: Յիշենք, որ կան 7 միլիոն հայեր Սփիւռքում:
Պատկերացրէք, թէ ինչ կարող են անել 3 միլիոն հայ՝ Հայաստանում եւ 7 միլիոն հայեր նրանց միացած Սփիւռքից, որպէսզի օգնեն Հայաստանին ու Արցախին:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles