ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Խորհուրդը
Խորհուրդներ տալը մէկ բան է, դրանք ի կատար ածելը՝ մի այլ բան: Դժուար է խորհուրդներ տալ մարդկանց, որոնք պատնէշի վրայ են, կատարում են իրենց վստահուած գործերը: Հեռուից սխալ թուացող արարքը՝ այն կատարողը կարող է բացատրել իր տեսանկիւնով կամ ներքին խոհանոցային հարցերով, եւ կը տեսնենք որ իրաւունքի մէջ էր, եւ մեր խորհուրդը կը լինի ի զուր:
Աշակերտական համերգին կարող է մասնակցել միջակ նուագողը, քանի որ նրա ծնողները (առանց նոյնիսկ յայտարարելու) հոգացել են միջոցառման բոլոր ծախսերը: Կարող ենք քննադատել, ինչո՞ւ է նուագում այս երեխան:
Թերթի մէջ կարող է տպուել անկարեւոր մի գրութիւն, որի հեղինակը կատարել է խոշոր նուիրատուութիւն: Կը մտածենք՝ ինչո՞ւ են տպում այսպիսի նիւթեր:
Մրցանակ կը տրուի մրցոյթի մասնակիցներից մէկին՝ ինչ որ նպատակներով ուղղորդուած, որ կարող էր նոյնիսկ դուրս մնալ:
Սակայն այդ տեղը չի կարող լինել բարձրագոյնը, ինչպէս անկարեւոր նիւթը չի կարող շարունակական լինել եւ միջակ նուագողը՝ նուագել միշտ:
Միայն միջին ուժերն են, որ կարող են բաժնեկցուել, կատարեալն ու առաջնակարգը դուրս կը պրծնի եւ կը փայլի արեւի պէս:
Ուրեմն շատ ուշադրութիւն չդարձնենք մանր բաժանումներին, թողնե՛նք այդ բաժանախաղը պատնէշի մարդկանց, իսկ մենք փորձենք հասնել կատարեալին, ուր խորհուրդները կորցնում են իրեն