ՔՐԻՍՏԻՆԷ ԱՂԱԼԱՐԵԱՆ
Փետրուարի 1ից դադարել է լոյս տեսնել Ախալքալաքում գործող «Հարաւային Դարպաս» թերթը: Սամցխէ-æաւախքում սա միակ հայալեզու պարբերականն էր, որը լուսաբանում էր հասարակական, քաղաքական հարցեր, ինչպէս նաեւ՝ ազգային փոքրամասնութիւններին վերաբերող խն-դիրներ: Թերթը երկլեզու էր՝ վրացերէն եւ հայերէն: Փակուել է թերթի հայկական բաժինը, որը գործում էր Ախալքալաքում: Ախալցխայի վրացական խմբագրութիւնը շարունակում է աշխատել: Հայկական բաժնի խմբագիր Ռիմա Ղարիբեանը մեզ հետ զրոյցում ասաց, որ թերթը փակուել է ֆինանսաւորման բացակայութեան պատճառով:
ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՆԿՈՒՄԸ æԱՒԱԽՔՈՒՄ
Վերջին 5 տարիներին Վրաստանում գործող հայալեզու պարբերականները աստիճանաբար փակուեցին: Մինչդեռ 2009ին Վրաստանի ամբողջ տարածքում լոյս էր տեսնում հայալեզու 5 պարբերական. «Վրաստան» շաբաթաթերթը եւ «Նորաշէն» հանդէսը՝ Թբիլիսիում, «Ակունք» ամսաթերթը՝ Ախալքալաքում, «Արշալոյս» ամսաթերթը՝ Նինոծմինդայում եւ «Հարաւային Դարպաս» («ՀԴ») շաբաթաթերթը՝ Ախալցխայում եւ Ախալքալաքում: Այս ցուցակից մնացել է միայն «Վրաստան» թերթը, որը ֆինանսական աջակցութիւն է ստանում Հայաստանի եւ Վրաստանի կառավարութիւններից:
«Հարաւային Դարպաս»ը æաւախքում տպագրուող վերջին հայալեզու պարբերականն էր: Այն Սամցխէ-æաւախք տարածաշրջանի միակ շաբաթաթերթն էր, որի միջոցով փորձ էր արուել հիմք դնել անկախ հասարակական-քաղաքական պարբերականի: 2003թ. IWPR (Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտ) կազմակերպութեան նախաձեռնութեամբ, Եւրամիութեան եւ Ֆինլանդիայի կառավարութեան ֆինանսաւորմամբ հիմնադրուեց «Հարաւային Դարպաս»ը, որը իր տեսակով միակն էր, քանի որ նոյն պարբերականը լոյս է տեսնում ե՛ւ հայերէն, ե՛ւ վրացերէն: Ունէր 3000 տպաքանակ: Այնուհետեւ թերթը ֆինանսաւորում էր հոլանդական «Press Now» կազմակերպութիւնը, բայց խմբագրակազմը նպատակ էր դրել աւելացնել եկամուտը բաժանորդագրութեան շնորհիւ եւ անցնել ինքնաֆինանսաւորման, ինչն այդպէս էլ չստացուեց:
Թերթի հիմնական նպատակը Սամցխէ-æաւախք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւնների լուսաբանումն ու տարածաշրջանի հայկական եւ վրացական հատուածների ինտեգրմանը (համարկումին-Խմբ.) նպաստելն էր: Ըստ նախագծի՝ թերթը պէտք է ունենար հաւասար լիազօրութիւններով օժտուած 2 խմբագրութիւն: Վրացական խմբագրութիւնը գործելու էր Ախալցխայում, հայկականը՝ Ախալքալաքում: Սակայն հիմնական լիազօրութիւնները կենտրոնացուեցին վրացական խմբագրութիւնում: Արդէն հասկանալի է, թէ ինչու փակուեց հայկական, այլ ոչ թէ վրացական խմբագրութիւնը:
2011ին վերջնականապէս դադարեց տպագրուել 2001ից լոյս տեսնող «Ակունք» ամսաթերթը, որը հրատարակում էր նոյնանուն միութիւնը՝ Սամցխէ-æաւախքի հասարակական կազմակերպութիւնների խորհրդի հովանու ներքոյ: Այս թերթի տպաքանակը պաշտօնապէս 500 էր, սակայն երբեմն այն աւելի շատ էր տպագրւում: Վրաստանի արդարադատութեան նախարարութիւնն այդպէս էլ չգրանցեց պարբերականը, որպէսզի այն գործէր օրինական դաշտում եւ աւելացնէր տպաքանակը: «Ակունք»ը պատրաստւում էր Ախալքալաքում, տպագրւում՝ Երեւանի տպագրատներում եւ տարածւում անվճար:
Նինոծմինդայում ոչ պարբերաբար, յաճախ տարին մէկ անգամ, հրատարակւում է «Արշալոյս» թերթը: Այն լոյս է տեսնում 1935թ.ից, երբ ստեղծուեցին տեղական կեանքը լուսաբանող շրջանային պարբերականներ: «Արշալոյս»ը գործում է Նինոծմինդայի շրջանային վարչութեան յատկացրած ֆինանսական միջոցներով:
ՆՈՐ ՄԵԴԻԱՅԻ ԱՆԿՈՒՄՆ
ՈՒ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
Տեղեկատուական տեխնոլոգիաների եւ ինտերնետի զարգացմանը զուգընթաց æաւախքում, թէկուզ ուշ, բայց մուտք գործեց նոր մեդիայի գաղափարը: Առաջին լրատուական գործակալութիւնը, որն ինտերնետի միջոցով սկսեց æաւախքից լրատուութիւն հաղորդել, «Ա-ինֆօ» (www.a-info.org) գործակալութիւնն էր: Այն 10ամեայ կեանք ունեցաւ՝ մշտական դադարներով ու ընդմիջումներով: Գործակալութեանը ֆինանսապէս աջակցում էին տարբեր բարեգործներ, սակայն այդ աջակցութիւնը տարերային բնոյթ էր կրում, եւ ժամանակ առ ժամանակ գործակալութիւնը կանգնում էր ֆինանսական խնդրի առջեւ:
Երկար չտեւեց նաեւ
www.javakhq.info գործակալութեան գործունէութիւնը՝ 2007-2008թթ.: Այն դադարեց գործել, երբ ձերբակալուեցին «Միասնական æաւախք»ի ակտիւիստները, բռնազաւթուեց գործակալութեան գոյքը: Այդ ժամանակ դադարեց գործել նաեւ æաւախքի միակ ռադիօկայանը՝ «Երիտասարդական ռադիօ»ն, քանի որ թէ՛ «æաւախք-ինֆօ»ն, թէ՛ ռադիօն նոյն շէնքում էին գործում:
Այս լրատուամիջոցների խմբագիրները մեզ հետ զրոյցում՝ որպէս մեդիայի գոյատեւման առաջնային գործօն նշում էին ֆինանսականը: Սակայն æաւախքում մեդիայի գործունէութեան խոչընդոտներն աւելացան 2008ին, երբ ուժային կառոյցները տարբեր միջոցներով ճնշումներ էին գործադրում լրագրողների վրայ. ահաբեկում էին լրագրողների հարազատներին, ճնշումներ գործադրում նրանց բարեկամների նկատմամբ, միայն թէ այդ շրջանում ակտիւիստների ձերբակալութիւնները եւ æաւախքում կատարուող իրադարձութիւնները չլուսաբանուեն կամ լուսաբանուեն իրենց տեսանկիւնից:
Այնուամենայնիւ, այս ճգնաժամը յաղթահարեց «Հարաւային Դարպաս»ը եւ 2013ին ունեցաւ նաեւ երկլեզու կայքէջ: Լաւ թէ վատ, օբյեկտիւ թէ սուբյեկտիւ, այն æաւախքից լրատուութիւն հաղորդող միակ պրոֆեսիոնալ լրատուամիջոցն էր:
Այս ամէնը վկայում է այն մասին, որ հայալեզու տեղեկատուական դաշտն ամբողջութեամբ վերահսկւում էր æաւախքում, եւ դրա գոյութիւնը վրացական իշող համակարգին առանձնապէս «ձեռնտու» չէ:
Այդ վերահսկողութիւնը ներկայումս սկսել է յաղթայարուել սոցիալական մեդիայի օգնութեամբ: æաւախքի ծայրամասային գիւղերից սոցիալական ցանցերում արդէն իսկ անձնական եւ համայնքային բնոյթի իրադարձութիւններ, լուսանկարներ, երբեմն նոյնիսկ տեսանիւթեր են տեղադրւում: æաւախքում ամենայայտնի «սոցիալական մեդիա»ն դեռեւս odnoklassniki.ru-ն է: Նկատւում են միտումներ «Ֆէյսբուք»ը զանգուածային օգտագործման հարթակ դարձնելու ուղղութեամբ: æաւախքեան լրատուութիւնը «Ֆէյսբուք»ում տարածւում է
www.javakhkmedia.com պորտալի միջոցով: «Ֆէյսբուք»ում æաւախքին վերաբերող մի քանի խմբեր են գործում:
Անցեալ տարուայ վերջին վերականգնուեց նաեւ www.javakhq.info կայքը, սակայն դեռեւս առանց աշխատակազմի եւ սեփական լրատուութեան:
«Հարաւային Դարպաս»ի խմբագիր Ռիմա Ղարիբեանը նշել է, որ թերթի 4 հոգիանոց անձնակազմը համալրել է æաւախքի գործազուրկների թիւը: Թերեւս ժամանակն է միաւորել ուժերը եւ ստեղծել ինտերնետային տեղեկատուական հզօր համակարգ æաւախքում, որը ներառի լրատուութեան տարածման բոլոր բաղադրիչները՝ հեռուսատեսութիւնը, ռադիօն եւ թերթը: