ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Յաճախ է պատահում, երբ միաժամանակ տեղի են ունենում մի քանի հայկական ձեռնարկներ՝ լինեն դրանք տարբեր կազմակերպութիւններում, անգամ՝ միեւնոյն շրջանակի մէջ:
Հարց է ծագում. ուր գնալ, որն է աւելի կարեւորը, որ մէկը կորցրած կը լինենք, եթէ չգնանք, որը կարող է մեզ համար նորութիւններ բերել: Երբեմն ներկայ լինելով դասախօսութեան, զարմանում ենք. արդեօք քանի՞ բառարան, գիրք, հանրագիտարան պիտի թերթատէինք ծանօթանալու համար նման նիւթերի կամ եթէ գիտէինք՝ վերյիշելու, եւ միայն 1-2 ժամուայ ներկայութիւնը հաղորդեց մեզ այդ բոլորը: Երբեմն՝ ամբողջովին թարմութիւն է (աւելի հազուադէպ): Լինում է, երբ մտած վայրկեանից արդէն յստակ է վերջաւորութիւնը՝ առանց նորութիւնների (աւելի յաճախ): Այս դէպքում օգտակար է մեր բացակայութիւնը՝ չտեսնել եւ չվերլուծելու համար:
Մի ուրիշ պարագայում կարեւոր է մեր ներկայութիւնը՝ գնահատման իմաստով, երբեմն էլ՝ ուղղակի թուաքանակ ենք:
Ըստ մի բարեկամի, ներկայ լինելու որոշման համար կարեւոր են նիւթը, ովքեր են մասնակիցները, թէ կարո՞ղ ենք տեսնել այնտեղ մեր նախասիրած անձին կամ անձանց՝ տրամաբանական դրդապատճառներ:
Ըստ մեզ՝ որտեղ է փառաւորւում մեր անձը, մատուցուածով կամ մեր ներկայութեամբ: