Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ –Հարսանիք

$
0
0

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Ամուսնանում էին. պսակի արարողութիւն հայ առաքելական եկեղեցում, յետոյ խրախճանք հարսանեկան սրահում: Պատշաճ եւ ոչ շլացուցիչ ձեւով կազմակերպուել էր ամէն բան: Իրար հետ բարեկամանում էին սիրիահայ տղայի եւ պարսկահայ աղջկայ ընտանիքները: Ամերիկաբնակ հարսնացուի ընտանիքը հաստատուած էր երկրում, իսկ սիրիահայ փեսացուն նոր էր տեղաւորւում. Հայաստանում գտնուող ծնողները եկել էին ամուսնութեանը, հաւաքուել էին ծանօթ-բարեկամներ:
Իւրաքանչիւրն իր ծննդավայր երկրում ունէր իր շրջապատը: Լինելով սիրիահայերի հրաւիրեալը, պատկերացնում էի՝ եթէ իրենց երկրում տեղի ունենար այս հարսանիքը, ովքե՜ր ներկայ պիտի լինէին, ի՜նչ բազմութիւն պիտի հաւաքուէր նրանց շուրջ եւ դառնար սիրիահայ գաղութի այս երեւելի ընտանիքի հարսանիքի մասնակիցը:
Եկել էին հիւրերը, հաւաքուել էին ընտանիքներ, երիտասարդներ՝ տարբեր ժամանակներում այստեղ կամ այլ նահանգներ ու երկրներ տեղափոխուած հայեր: Ցաւով էին նոր եկած՝ իրենց երկրի կարօտը եւ վիշտը սրտում սեղմած սիրիահայերը. թողած ետին ամէն բան, փորձելով՝ յարմարուել, սակայն աչքը հեռուին, ծննդավայրին:
Իսկ հարսանիքը շարունակւում էր այստեղ… եւ այնտեղ:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles