Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2064

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ -Գրութեան Ընթացքը

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Բուն միտքը ընդհանրապէս լինում է մէկ կամ երկու նախադասութիւն: Կամ սկսում ես դրանով եւ կամ լինում է նախաբան: Շարունակւում է միտքը միջին մասում՝ փոքր զարգացմամբ եւ կատարւում է եզրափակումը մտքի հաստատմամբ եւ կամ որեւէ պատգամով: Ծաւալը լինում է 10-15 տող: Իսկ պատահել է որ 12-13 տողը պահպանուել է մի շարք գրութիւններում, առանց որոշելու, ինքնիրեն:
Անշուշտ սկզբում ծագում է միտքը որեւէ տեղ. կամ խօսակցութեան ընթացքում, կամ մարդկանց դիտելիս, կամ երեւոյթին ականատես լինելուց: Սխալուած կլինենք, եթէ ասենք դրանք միշտ քննադատութիւններ են. երբեմն զգացողութեան վեր

լուծութիւններ են, երբեմն համակարծիք լինելու հաստատումներ, երբեմն նորը փնտռելու որոնումներ, երբեմն էլ, անշուշտ, իրականութեան դառնութիւններ:Նախադասութիւնը գամւում է ուղեղիդ մէջ, եւ դէ արի ու ազատուիր դրանից: Ստիպուած գրում ես այն, եւ հենց գրելու ժամանակ իսկ արդէն պիտի ունենաս պատասխանը: Կարող ես այդպէս էլ վերջացնել, բայց պէտք է ձեւաւորել եւ վերածել գրութեան. պատասխանատու ես իւրաքանչիւր բառին, մտքին, որոնք գրուելուց առաջ ենթարկւում են քո իսկ հարցերին ու պատասխաններին. ժամանակ է պահանջում: Եւ երբ աւարտւում է «ինքնախաղ»ը, արդէն պատրաստ ես յանձնելու այն ուրիշներին. այժմ հերթը նրանցն է…


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles