ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Տպւում են կարճ եւ երկար գրութիւններ:
Կարծում ենք, թէ մարդիկ հաւանում են կարճ գրութիւնները, սակայն միւս կողմից հանդիպում ենք մարդկանց, որոնց համար բուժման՝ թերապիայի նման մի բան է երկարաշունչ յոդուածի ընթերցումը, ուր կրկին ու վերստին թեմաները արծարծւում են վերեւից ներքեւ, ներքեւից վերեւ, մանրամասնելով եւ բազմապատկելով մասերը: Այդպիսի գրութիւններում ցատկում ես տողերի վրայով, այն յոյսով, որ մի միտք կը բռնի քեզ ու կը կանգնես, յանկարծ յայտնւում ես ներքեւում, այդպէս էլ՝ չբռնուած: Բայց գրուած է, ի հաշիւ կրկնութեան, հայերէն է, ուրեմն տպուած է:
Սակաւանո՞ւմ են մեր հայ գրիչները, թէ ազգային իրականութիւնը չի խրախուսում՝ հարցերն առաջացնելու եւ վերլուծելու համար: Մինչդեռ գրողներն են ազգը ներկայացնողները:
Կարճ կամ երկար, յամենայնդէպս, դեռ կարդում ենք հայերէն խօսքը: Քաջալերո՞ւմ է այն հայերէն ընթերցողին, թէ երբեմն նոյնիսկ՝ յուսահատեցնում:
Չգիտենք՝ հայերէն է, տպուած է…