Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ- Ընտրութիւնները

$
0
0

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

 

1107karinederkevorkianԸնտրութիւնների ընթացքում՝ հայրենիք թէ Սփիւռք, մի տեսակ վերապահ ենք: Ո՞ւմ ընտրենք եւ ի՞նչ չափանիշով: Իրականութեան մէջ, դա լուրջ մի գործընթաց է. կա՛մ անպայման պիտի ենթարկուես որեւէ հոսանքի ազդեցութեան, կա՛մ էլ կարիք ունես իրավիճակի ըմբռնման, քաղաքական անցուդարձերի լուրջ ուսումնասիրութեան, սեփական շահերի առողջ ընկալման ու այլեւայլ լուսաբանումների:

Պարզւում է՝ ընտրուողների յաջողութիւնը եւ յաղթանակն էլ պայմանաւորւում է շատ եւ շատ ազդակների գոյութեամբ. սեփական գովազդներ, հաւաքոյթներ, հիւրասիրութիւններ, նուէրներ, խոստումներ, ու շարքը կարելի է երկարել…

Մինչ խորհրդածում էինք այս բոլորի մասին՝ թէ՛ ընտրութիւնից առաջ, թէ՛ ընտրութիւնից յետոյ, շատ պարզ հեռաձայնային մի խօսակցութիւն լուծեց հարցերը:

Խօսում էի Երեւանի մեր ազգականուհու հետ, ու հարցրի մի այլ ընտանիքի մասին, որ միշտ նիւթական դժուարութիւնների մէջ է: Ստացայ զարմանալի պատասխան. «Նրանք էս ամիս լա՛ւ են: Դէ ընտրութիւններ էին, փող կար ձեռները, տան մուծումներն արեցին, մի քիչ թեթեւացան»:

Իսկ երբ հարցրի, թէ ո՛ւմ ընտրեցին, նա ասաց. «Չգիտե՛մ, ով որ դրուել էր Քանաքեռի իրենց շրջանում»:

Արժէ՞ր մտածել եւ վերլուծել…


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles