Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Նախագահ Ռոհանիի Հայաստան Այցին Ընդառաջ…

$
0
0

1206Rouhani

Դ. Մ.

 

Հայաստանի Հանրապետութեան էներգետիկ ենթակառուցուածքների եւ բնական պաշարների նախարարի գլխաւորութեամբ (Իրան-Հայաստան միջկառավարական յանձնաժողովի հայկական կողմի նախագահ) Իրան է այցելել հայաստանեան ներկայացուցչական պատուիրակութիւն, որն երէկ ու այսօր Թեհրանում հետեւողական քննարկում-բանակցութիւններ է վարել իրանցի իր գործընկերներ-պատասխանատուների հետ: Էներգետիկ ու տնտեսա-քաղաքական, բնապահպանութեան, տրանսպորտի եւ տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտներին առնչուող երկուստեք փոխյարաբերութիւններին նոր ու ծաւալուն ընթացք հաղորդելու Իրան-Հայաստան միջկառավարական աշխատանքները վերջին ամիսներին, ինչ խօսք աւելի արագընթաց բնոյթ են կրել, փոխադարձ աշխատանքային այցերի շնորհիւ:

Հայաստանի պատուիրակութեան այս այցելութիւնը աւելիով է կարեւորւում նրանով, որ կայանում է ԻԻՀ նախագահ Ռոհանիի Հայաստանի Հանրապետութիւն պաշտօնական այցի նախօրեակներին, երբ անհրաժեշտ են ինչպէս պրոտոկոլային, այնպէս էլ բացառիկ փոխհամաձայնութիւններ՝ բարձրակարգ այցելութեան առանձնայատկութիւնն երաշխաւորելու համար:

Առանձնայատուկ, քանզի ԻԻՀ նախագահի Հայաստանի Հանրապետութիւն այցելութեանը գրեթէ զուգահեռ Բաքուի իշխանաւորները պաշտօնապէս հիւրընկալելու են սիոնիստական վարչակարգի ղեկավար Նաթանիահուին…

Թէեւ Իրանի դէմ Ադրբեջանի նմանօրինակ քաղաքական ծամածռութիւնները նորութիւն չեն, բայց եւ այնպէս Իրանի յատկապէս արտաքին քաղաքական գերատեսչութեան ստրատեգները հէնց երկրի ազգային-պետական շահերից ելնելով պարտաւորութիւն ունեն անելու ոչ միայն համարժէք հետեւութիւններ, այլեւ դրանք բարձրաձայնեն՝ խուսափելով պահպանողական վերապահ գործելաոճից… ճիշդ այնպէս, ինչպէս օրերս ցուցաբերեց արեւելեան Ատրպատականում հոգեւոր առաջնորդ Խամենէիի ներկայացուցիչ այաթ. Շաբեսթարին, որն էլ ուղղակիօրէն Բաքուի իշխանաւորներից պահանջել է չեղարկել Նաթանիահուի այցելութիւնը…

Մինչ այդ, սակայն, մեծ յուսավառութեամբ սպասում-ընդառաջ ենք գնում ԻԻՀ նախագահ դոկտ. Ռոհանիի՝ իրական բարեկամ ու հարեւան երկիր Հայաստան պաշտօնական այցելութեանը, յանուն երկու հինաւուրց ժողովրդի կապերի ամրապնդման ու անսասանութեան:

 

«ԱԼԻՔ»


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles