Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ջաւախքի Հիմնահարցը Եւ Պատմութեան Դասերը

$
0
0

ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ

 

Katia Kusherian4Բազմաթիւ եւ բազմաբնոյթ են Հայաստանի եւ հայութեան առջեւ ծառացած խնդիրները, եւ նրանք բոլորն էլ արժանի են մեր ուշադրութեան եւ ներդրումին: Այս պահին, սակայն, մեր մտասեւեռումը հայ-ադրբեջանական սահմանին կատարուող իրադարձութիւններն են եւ Արցախեան հիմնահարցի հանգուցալուծումը, որի կողքին, անտարակոյս, առաջնային կարեւորութիւն է նաեւ æաւախքի հիմնահարցը: Որքան էլ մեր միտքը կլանուած լինի այլ խնդիրներով, անթոյլատրելի է մէկ պահ իսկ թուլացնել կամ շեղել մեր ուշադրութիւնը æաւախքից, որի գոյութիւնն ու ուժեղացումը կենսական նշանակութիւն ունեն Հայաստանի համար:

Պատմութիւնը ոչ միայն ազգի կենսագրութիւնն է, այլեւ՝ նրա ուսուցիչը: Այստեղից էլ յաճախ գործածուող պատմութեան դասեր արտայայտութիւնը, որ անժխտելի ճշմարտութիւն է: Հայոց պատմութիւնը ուսանելի դասեր է տրամադրում ոչ միայն Հայաստանին ու հայ ժողովրդին, այլ նաեւ այլոց, նամանաւանդ՝ մեր հարեւաններին: Խօսքն այս անգամ վերաբերում է Վրաստանին: Մէկդի թողնելով պատմական այն փաստը, որ æաւախքը հայապատկան տարածք է եւ անարդարօրէն բռնակցուել է Վրաստանին, խորհրդային իշխանութեան հաստատման արշալոյսին, ինչպէս Արցախն ու Նախիջեւանը՝ Ադրբեջանին, հետաքրքրական է Վրաստանի դիրքորոշումն այս պարագային: Դարաւոր մեր հարեւանը արդեօք հեռատես ու ճի՞շդ է Հայաստանի հանդէպ իր վարած քաղաքականութեան մէջ: Անկախ այն բանից, թէ քաղաքագէտները ինչպէ՛ս են վերլուծում այդ քաղաքականութիւնը, քարտէզը, ինչպէս միշտ, մեծապէս օգնում է մեզ յստակ եզրայանգումներ անելու համար: Հայաստանի աշխարհագրական դիրքը պարզորոշ մատնացոյց է անում, որ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ ընկած մեր երկիրը դարեր շարունակ վահանի դեր է կատարել արեւելքից եկող ներխուժումների դէմ: Այստեղ՝ Հայկական Բարձրաւանդակում են փշրուել կամ իրենց թափը կորցրել բազմաթիւ արշաւողների սրերը: Ոչ թէ փոքր, ինչպէս սովոր ենք բնութագրել, այլ փոքրացուած Հայաստանն այսօր էլ շարունակում է կատարել վահանի իր դերը, որ կամ չենք տեսնում կամ տեսնում, բայց անտեսում ենք մեծաւ մասամբ: Ոչ հեռաւոր անցեալն անգնահատելի դասեր կարող է տալ մեզ: Երբ Օսմանեան կայսրութինը ծրագրել էր ոչնչացնել իր նուաճած Փոքր Ասիայի բնիկ ժողովուրդներին, հիանալի յստակատեսութեամբ այդ գործն սկսեց հայերից: Այդ մէկը այն պատճառով, որ թուրքը հիմնականում տեղաւորուել էր հայերի բնօրրան Հայկական  Լեռնաշխարհում, կործանել Բիւզանդական կայսրութիւնը եւ վտարել Փոքր Ասիայից այդ տարածքների տէրերից մէկին՝ արեւելքի իր յաւերժական թշնամուն՝ Յունաստանին: Մնում էր արեւմուտքի յաւերժական թշնամին՝ Հայաստանը՝ այդ տարածաշրջանի երկրորդ մեծ տէրը, հայը, որ նաեւ կայսրութեան առաւել զարգացած ու կազմակերպուած տարրն էր: Հայերին ոչնչացնելուց յետոյ հերթը պիտի գար կայսրութեան մէջ բնակուող այլ ազգութեան ներկայացուցիչներին: Այսօր կարգը քրդերինն է, եւ աշխարհը ականատես է, թէ ինչպէս է վարւում Թուրքիան քրդական հարցի հետ: Քրդերը հալածանքի եւ ոչնչացման թիրախ են այսօր, երբ անցեալ դարասկզբին դաշնակից էին հայկական հարցի լուծման ժամանակ: Կարծում ենք Թուրքիան նոյն քաղաքականութիւնն է վարում Վրաստանի հանդէպ այսօր, երբ դարձեալ ուզում է հարուածել Հայաստանին, սիրաշահում է նրան, բարեկամ է ձեւանում: Այդ վերաբերմունքը կը տեւի այնքան ժամանակ, որքան ժամանակ որ Հայաստանը վտանգ եւ խոչընդոտ կը լինի Թուրքիայի համար:

Չլինի այդ խոչընդոտը, Վրաստանը կը կորցնի իր քաղաքական գործօնի նշանակութիւնը Թուրքիայի համար, եւ տրամաբանական է մտածել, որ կ՛արժանանայ այն բախտին, որին արժանացան քրդերը: Պետք է հաշուի առնել, սակայն, որ Վրաստանը չունի այն թուաքանակը եւ ուժը, ինչ քրդերն ունեն, որպէսզի կարողանայ դիմակայել Թուրքիային այնպէս, ինչպէս դա անում են քրդերը: Վրաստանը պէտք է շահագրգռուած լինի æաւախքում հայերի ուժեղ ներկայութեամբ, իսկ Հայաստանը եւ հայութիւնը, անկախ Արցախի հիմնահարցի շուրջ ծաւալուող գործընթացներից, ուշադրութեան դաշտում պէտք է պահեն նաեւ æաւախքը եւ նրան անհրաժեշտ օգնութեան խնդիրները:

 


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles