Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ողբի Բանաձեւը Փոխենք Յաղթութեան Բանաձեւի

$
0
0

ԱՐՄԻՆԷ Կ. ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ

L1060531Սեպտեմբերին տօնեցինք Արցախի 24րդ անկախութեան օրը: Ստեփանակերտում ներկայացուեց Վերդիի «Ռեքուիէմ»ը՝ նուիրուած ազատամարտիկների յիշատակին: Այդ օրը եւ յաջորդող օրերի ընթացքում հեռուստատեսիլները ներկայացրին կատարուած տօնախմբութիւնների եւ խրախճանքների շարան: Անբացատրելի հպարտանալու առիթ է, երբ տօնւում է Արցախի ազատագրումը: Մենք բոլորս ազգովին, մեր մանկութիւնից միայն իմացել ենք մեր ազգի պարտուած ու հալածուած լինելը: Ամէն տարի աշխարհով մէկ սգացել ու զանազան ձեւերով նշել ենք 1915թ.ի Ապրիլ 24ը:
Որքան նուաստացած ու խեղճ է զգացել մեր նախաղարաբաղեան սերունդը: Կարդացել ենք մեր հնադարեան թագաւորների ու նախաքրիստոնէական յաղթանակների մասին, յետոյ հասել ենք մեր հետզհետէ թուլանալու, հող ու երկիր կորցնելու պատմութեան էջերին, մինչեւ Ցեղասպանութեան դարաշրջանը, որի հետեւանքով ազգովին է՛լ աւելի կախել ենք մեր գլուխները, զոհուածի բարդոյթով…
Արցախեան պատերազմը երեւի մեր պատմութեան երկու հազար տարուայ ընթացքում միայն յաղթութեան՝ հողատարածք ազատագրելու պայքարն է եղել, բացառութեամբ Սարդարապատի հերոսամարտի: Հիմա, փա՜ռք Աստծոյ, մեր մատղաշ սերնդին միայն ոչխարի պէս մորթուելու պատմութիւն չենք պատմելու: Այլեւս պարտութեան պատմութիւն չենք կտակելու մեր երեխաներին: Մեր լաւը չցանկացող ստրկամիտ մի խղճուկ հատուած փորձում է մեր մէջ կոտրել յաղթողի հոգին ու փորձում է մեր երկրի անբարենպաստ վիճակը վերագրել անկախութեանը: Պարզ է, որ այսպիսի մտայնութեան ակունքները գալիս են 70 տարիների պետականութիւն չունենալու դարաշրջանից եւ դրանից առաջ էլ արտաքին տարբեր ուժերի տիրապետութեան ներքոյ լինելուց: Մենք մեզ միշտ զգացել ենք պարտուած, բայց հիմա այլեւս քիչ պարտուած կողմ ենք զգում ինքներս մեզ: Շատ ափսոս, որ 1918ին, չորս հարիւր տարի ստրկութիւնից յետոյ, մեր համար փայլատակեց ընդամէնը երեսուն ամսուայ անկախ պետականութիւն:
Պէտք է լաւ ըմբռնեն,ք որ պետականութիւն ունենալն է, որ իրականացնում է հայի փոթենցիալը (ներուժը): Պետականութիւնից զուրկ որեւէ ազգ ենթարկւում է օտարի քմահաճոյքին ու հրահանգին: Գիտակցենք, որ մեր ամենամեծ ձեռքբերումը այս 24 տարիների ընթացքում եղել է մեր ազգային բանակի կայացումը: Մեր բառացիօրէն արիւնարբու թշնամին վախենում է մեր բանակից, որովհետեւ մէկ անգամ ճաշակել է նրա հարուածի համը: Բառացիօրէն արիւնարբու եմ ասում, որովհետեւ մի քանի ամիս առաջ համացանցում կարդացի Ալիեւի զինուորականերից մէկի արտայայտութիւնը, ուր ասում է. «Ես պատրաստ եմ խմելու արիւնը հայ մանուկների…»: Պետականութիւն ունեցող ժողովրդի զաւակները անտէր չեն, որ իրենց արիւնը ոսոխը խմի:
Վատ պետականութիւնը կարելի է բարելաւել, սակայն այն ձեռքից տալու դէպքում (բնականաբար կորցրած լինելով անկախութիւնը եւս), այլեւս բարելաւելու համար ոչինչ չի մնում: Մեզ մնում է դադարել լոկ պարզ ժողովուրդ լինելուց ու լինել՝ պետականութիւն ունեցող ժողովուրդ:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles