Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Լա՞ւ Էր, Թէ Վատ

$
0
0

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Բժշկի գրասենեակում ես։
Առաւօտեան ժամը 8ն է։ Կանուխ ժամը իւրաքանչիւրն ընտրել է տարբեր պատճառներով. մէկն արթնանում է կանուխ, միւսը՝ պէտք է հասնի աշխատանքի, մէկ ուրիշը՝ չունէր այլ ընտրութիւն, եւ այլ, եւ այլ։
Ընդունարան մտնելուց յետոյ սպասում ես քեզ հետ զբաղուելու պատրաստ աշխատակցին։ Կամաց-կամաց գալիս են պաշտօնեաները։ Մինչ դու անհամբեր ես, բուժքոյրն ունի իր անելիքները՝ ամէն օր նոյն տեղում լինելով, նա ունի իր սովորոյթները. պէտք է դասաւորի իրերը, խօսի ներկայ գործընկերների հետ, մշտական հաճախորդներին հարցեր պէտք է տայ, եւ եթէ կանչում են իրեն, պիտի ասի. «Հեսա՛, կոֆէս սարքեմ, գամ»։
Մնացեալ ամէն բան կախուած է քո տրամադրութիւնից։ Եթէ բժիշկն անցած ժամանակ արագ ասել է, որ սրտիդ նկարահանման արդիւնքները լաւ են, արեան քննութեանդ պատասխանները գոհացուցիչ են եւ հիմա «կու գամ», ժպտալով կը լսես եւ կը դիտես պատկերը՝ միաժամանակ ուրախանալով, որ ի՜նչ լաւ է, որ մօտ էր բժշկիս վայրը, ի՜նչ լաւ է, որ հայերէն են խօսում, ի՜նչ լաւ է, որ հնարաւորութիւն ունեմ օգտուելու երկրի բժշկական ծառայութիւններից։
Իսկ եթէ լուրջ է հարցը, եւ անորոշ հեռանկարով կախուած ես ասուած իւրաքանչիւր խօսքից եւ շարժումից, ամէն բան կը սեւանայ աչքիդ առաջ. նախ կ՛անիծես այս երկիրը, որ քեզ հասցրեց նման օրի, յետոյ՝ քո հայ լինելը եւ հայկական հաստատութիւն յաճախելը, ընդհուպ կը հասնես այն սուրճին, որ ամէն առաւօտ խմում է բուժքոյրը, որի պատճառով ուշանում է քեզ մօտ գալու։
Եւ լաւն ու վատը՝ արդէն դու կ՛որոշես։

Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles