Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ-Ապացոյցը

$
0
0

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Կարդում ենք Յովիկ Չարխչեանի էջում. «Յետոյ ես հասկացայ, որ ազնիւ խօսքը այնքան էլ ծանրակշիռ փաստարկ չէ: Կայ աւելի արդիւնաւէտը՝ ապացոյցը»:
Ու մինչեւ հիմա կարծես ասում էինք. «Ազնիւ խօսք եմ ասում, թուրք քաղաքացի, դուք մեզ եղեռնի էք ենթարկել»:
100 տարի յետոյ, եւ թերեւս էլ հիմա է ժամանակը՝ Սփիւռքի զօրանալը, անկախ հայրենիքի այս հարցում վերջապէս գրեթէ ինքնուրոյն կողմնորոշման ձեւակերպումը, որ անկիւնաքարն էր մեր պահանջատիրութեան, ամէն կողմից փաստերի կուտակումը, գալիս են դառնալու ապացոյցներ:
Ապացոյցները հրաշքներ չեն առաջացնում:
Հրաշքներ քիչ են լինում կեանքում, որոնք կարիք չունեն ապացոյցի, քանի որ անհաւատալի պատահարներ են, առանց բացատրութեան, եւ սահմանում ենք դրանք որպէս հրաշք:
Ապացոյցները դառնում են հիմնաւոր փաստարկներ, լուռ եւ խօսուն, էլի՛ գրեթէ առանց բացատրութեան:
Թէ որքանո՞վ դրանք կը լինեն արդիւնաւէտ, դարձեալ պիտի սպասենք:
Իսկ միգուցէ հրա՞շք կատարուի…

Viewing all articles
Browse latest Browse all 2064

Latest Images

Trending Articles



Latest Images