Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Շարունակում Ենք

$
0
0

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

… Եւ նոր տարին սկսում ենք մեր մտորումների 100րդ գրութեամբ:
Ձանձրացա՞նք 100 թիւը լսելուց եւ ամէն ինչ 100ի շուրջ դարձնելուց, թերեւս:
Արդեօք ընթացող տարուայ հիմնական 100ամեակը կորցրե՞ց իր նպատակակէտը, թերեւս:
Սպառուած կարո՞ղ ենք համարել արդարութիւնը պահանջել փորձելու մեր բոլոր միջոցներն ու հնարաւորութիւնները, անհնա՛ր է:
Արդեօք դեռեւս կա՞յ ազգային մեր պահանջատիրութեան ինչ որ ծրագրաւորում, որ գաղտնիք է եւ ռումբի պէս կարող է պայթել, երանի՜:
Իսկ եթէ 100ը, անկախ մեր բոլոր դռները բախելուց, դառնայ 101, անփոփոխ, անտարբեր, ապա նոր վի՞շտ կ՛ապրենք, վստա՛հ:
Ու ի՞նչ կը բերի Հայոց Եղեռնի 100ամեակի տարին. պարզ է, որ որեւէ պարագայում չի կատարուելու լրիւ հանգուցալուծում. այն առաջին հերթին սթափեցնում է մեզ:
Հաւաքելով շուրջ բոլոր եղած փաստագրութիւնները՝ մենք կարողանում ենք աւելի հիմնաւորել եւ վաւերական դարձնել մեր հարցերը, եւ կարծես ինչ որ վերացականութիւնից ստեղծւում է շօշափելի փաթեթ, որ ձիւնագնդակի նման գլորւում եւ մեծանում է, ու կը գայ ժամանակ, երբ նրա ծաւալի եւ ուժի դիմաց անզօր կը դառնան բոլոր պատնէշները:
Շարունակում ենք:

Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles