Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ –Մեր Գրողները

$
0
0

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Օտար լեզուով հայ գրողին երեւի վերջ ի վերջոյ պէտք է համարենք մերը, որովհետեւ համընկնում է մեր ազգային շահերին (սփիւռքի վիճակ, հայրենիքի անկայունութիւն, ազգային պահանջատիրութիւն): Դա կրկնակի գործից խուսափելու ձեւ է՝ հայերէնից թարգմանել ուրիշ լեզուի: Լաւ կը լինէր ունենայինք բոլոր լեզուներով գրող հայեր, որովհետեւ մենք ունենք աշխարհին բացատրելու խնդիրներ, նման չենք ուրիշ ազգերի, այլ լեզուն մեր իրականութիւնները, մեր հարցերը օտարներին ներկայացնելու տարբերակ է: Սա՝ ազգային թեմայի պարագային: Համամարդկային թեմաները, հոգեբանական վերլուծութիւնները օտար լեզուով, նոյնպէս, եթէ գրողը հայ է, կարող ենք համարել մեր սեփականութիւնը, որովհետեւ վերջ ի վերջոյ ամէն մի ազգ, ամէն հաւաքականութիւն նոյնանում է աշխարհ-կեանք-մարդ խորագրի տակ, կարեւորը դրանց ճիշդ եւ խորը մեկնաբանումն է:
Օտարի հողը երկար պիտի չդիմացնի մեր ազգային լեզուն: Դրա համար կայ հայրենի հող, Հայրենիք: Դասական արեւելահայերէնը դեռեւս յոյս ունի շարունակուելու Հայաստանում, սակայն անուշիկ արեւմտահայերէնը Սփիւռքում ապրում է եաթաղանի սարսափից կծկուած կոյսի նման. մինչեւ երբ կարող է տոկալ, յայտնի չէ: Արդեօ՞ք Հայաստանը տեղ ունի նրա համար էլ…

Դեկտեմբեր 4, 2012


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles