ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Խոստանում ենք ուրիշներին:
Խոստանում ենք նաեւ մեզ՝ կատարելով ինքնախոստում:
Ուրիշների խոստումը չյարգելու համար դիմացինին կարող ենք տալ հազար ու մի պատճառաբանութիւններ, թէ՛ մենք եւ թէ իրենք զգալով, որ դրանք ուղղակի թերացումն արդարացնելու համար եղած կեղծ բացատրութիւններ են միայն:
Իսկ ինչպէ՞ս կարող ենք արդարացնել մեր յանդէպ կատարած մեր խոստումնադրժութիւնը: Ո՞ւմ տանք մեր բացատրութիւնները, ո՞ւմ համոզենք եւ դրանով փորձենք հանգստանալ. չկայ ոչ մէկը, մենք ենք եւ մեր անձը: Այս դէպքում լուծումը շատ է դժուար, որովհետեւ միայնակ դէմ յանդիման ենք մեր խոստման հետ, որը եւ պիտի հալածի մեզ անդադար:
Խոստումներից ամենադժուարը՝ ինքնախոստումը. կամ յարգենք եւ ազատուենք կամ խուսափենք այն տալուց: