Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

1915թ.ի Համար Ի՞նչ Ենք Անելու. Ռագըփ Զարաքօլուի Անդրադարձը Ցեղասպանութեան Ճանաչմանն Ուղղուած Քայլերին

$
0
0

Թուրք մտաւորական, հրատարակիչ եւ մարդու իրաւունքների պաշտպան Ռագըփ Զարաքօլուն հերթական յօդուածն է նուիրել Հայոց Ցեղասպանութեանը:
Hye Tert-ում հրապարակուած յօդուածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով:
«Որոշ պատմաբաններ վերջապէս եկան այն եզրակացութեան, որ 1915թ.ին տեղի ունեցածը ցեղասպանութիւն էր: Սակայն մի խումբ կայ, որ մարդկութեան դէմ իրականացուած յանցագործութիւնն օսմանցիների խղճին թողնելով՝ փորձում է այդ «կեղտոտ» գործից հեռու պահել ժամանակակից հանրապետութեանը:
Այժմ ցանկանում եմ ձեզ ներկայացնել 1915թ.ին սկսուած Ցեղասպանութեան քաղաքականութիւնն ու ցոյց տալ, որ այն Թուրքիայի հանրապետութեան ստեղծման ճանապարհին էլ է տեղի ունեցել:
Դոկտ. Մարկ Հ. Ուարդը 1922թ.ին լոյս տեսած գրքում Անատոլիայում 1921-1922թթ.ին տեղի ունեցած տեղահանութիւնների մասին է պատմում:
Օրինակ՝ 1921թ.ի Մայիսի 29ին Բիլեջիքից դուրս եկած 300 մարդուց միայն 30 հայ եւ 110 յոյն տեղ հասան: Մնացածը մահացան ճանապարհին:
Յունիսի 3ին Էսքիշեհիրից եւ Քութահեայից նրա հիւանդանոց 320 մարդ հասաւ: Նրանք ճանապարհին թալանուել էին եւ միայն խոտ ուտելով էր յաջողուել ողջ մնալ: Նրանցից 125ը յոյն էին, 187ը՝ հայ:
Յունիսի 13ին 574 հոգի է բերուել Քութահեայից,  Աֆիոնից, Բիլեջիքից: Նրանցից 200ը յոյն, իսկ 374ը հայ էին: 35 օր կարանտինում մնալուց յետոյ նրանք ցրուել են Խարբերդի շրջակայ գիւղերում:
Դոկտոր Ուարդի տուեալներով՝ 1921-1922 թթ.ին արտաքսուել է 20 հազար 526 մարդ:
Առաջին տեղահանութիւնից փրկուելով հայրենիք վերադարձած փոքրաթիւ մարդիկ 6 տարի անց դարձեալ տեղահանութեան, աքսորի եւ կոտորածի ենթարկուեցին:
Յուսով եմ՝ մի օր թուրք ակադեմիկոսները սպանուած մի շարք գիտնականների ցանկում, առանց կրօնական եւ ազգային խտրականութեան, 1915թ.ին սպանուածներին էլ կը ներառեն:
1915թ.ին սպանուած երկու հայ լրագրողներին Տպագրութեան թանգարանում տեղ տալով արդէն մի կարեւոր քայլ արուել է: Կը ցանկանայի, որ բժիշկները, տպագրիչները, դեղագործները, արհեստակցական միութիւնների անդամները, ակադեմիկոսները եւս 1915թ.ին սպանուած իրենց գործընկերներին յիշեն եւ իրենց հրատարակութիւններում նրանց տեղ տան:
Սպանուած պատգամաւորներին նուիրուած յուշարձան կառուցելը Թուրքիայի ազգային մեծ ժողովի խղճի պարտքն է:
Իսկ սոցիալիստները, անարխիստները, տարբեր ազգերի եւ կրօնների ներկայացուցիչները ե՞րբ են սկսելու ուսումնասիրել, յիշատակել:
Իսկ նկարիչնե՞րը, երաժշտութեան, թատրոնի, ճարտարապետութեան, արուեստի գործիչնե՞րը. 100ամեակի համար դուք ի՞նչ էք մտածում, ի՞նչ էք զգում:
Իսկ կրօնաւորնե՞րը…»:

Թերթ.am


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles