Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ- Աշխարհի Առանցքը

$
0
0

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Օրէնքնե՞րը, թէ մարդկային յարաբերութիւններն են ղեկավարում աշխարհը: Ամէն մի օրէնք ունի իր առաձգական ենթաօրէնքները, որի ձգողականութիւնն ու շարժումի տրամագիծը կախուած է հէնց մարդկանց միմեանց նկատմամբ ունեցած փոխյարաբերութիւնից: Եթէ լաւ ես դիմացինի հետ, ամէն կերպ փորձում ես օրէնքը յարմարեցնել նրա օգտին: Եթէ դիմացինդ ոչնչով չի հրապուրում քեզ, փակում ես բոլոր դռները նրա առջեւ: Կայ մի ուրիշ կէտ եւս. պէտք է համընկնեն փոխադարձ շահերը, ուրեմն… սկսւում են երկուստեք զիջողութիւնները՝ մինչեւ հասցուի այդ ընդհանուր կէտին: Իսկ կայ շատ նուրբ եւ անխօս մի կէտ՝ արական եւ իգական սեռերի յարաբերութիւնը, որը բոլորի դափնեպսակն է: Այդ առանցքի շուրջ պտտւում է երկրագունդը՝ լուռ ու անյողդորդ: Ոչ մի ուժ չի կարող փոխարինել այդ զօրութեանը. դրանով է սկսուել աշխարհի գոյութիւնը: Այդ մագնիսականութիւնն է հաւասարակշռում մարդկանց յարաբերութիւնները եւ ստեղծւում են օրէնքները:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles