Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Համավարակի Հետեւանքները. Ի՞նչ Ազդեցութիւն Է Կրում Փոքր Բիզնեսը

$
0
0

 

ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

 

sosb-logo-2018-webՔարվաճառ քաղաքի բնակիչ Նարեկ Գալստեանը 2018 թուականի Օգոստոս ամսից սկսել էր զբաղուել փոքր բիզնեսով (գործառնութեամբ-Խմբ.)` թռչնաբուծութեամբ:

Բիզնես ծրագրի հիմնական նպատակը Քարվաճառում, Շահումեանի շրջանում եւ ամբողջ Արցախում լորի  միս վաճառելն էր: Գործն սկսելու առաջին օրերից Նարեկ Գալստեանի հիմնական խնդիրը սպառումն էր: Վերջին մէկ ամսուայ ընթացքում խնդիրն այնքան է խորացել, որ գործն այս պահին դադարեցուած է:

«Չնայած սրանից արդէն մէկ ամիս առաջ նուազեցրել էի արտադրութիւնը` ցածր պահանջարկի պատճառով, իսկ ստեղծուած նոր իրավիճակում, երբ գրեթէ ոչ մի ռեստորան չի աշխատում, եւ պահանջարկի աւելացման հնարաւորութիւն չկայ, դադարեցրել եմ արտադրութիւնը», մեզ հետ զրոյցում նշեց Նարեկ Գալստեանը:

Մինչեւ վերջերս, երբ շրջանում գործում էին մի քանի ռեստորան եւ հիւրատուն, լորի մսի պատուէրներ պարբերաբար լինում էին:

«Սակայն հիմա դրանք եւս չեն աշխատում, եւ առհասարակ պատուէր չկայ: Մօտ մէկ ամիս առաջ մօտաւորապէս 300 լոր էի մորթել, պահեստաւորել: Միսը քիչ-քիչ վաճառել եմ»:

Փոքր ծաւալների վաճառքի դէպքում, սակայն, գործը շարունակելն արդիւնաւէտ չէ: Նարեկ Գալստեանը վերջնականապէս չի հրաժարուել լորի մսի արտադրութեան մտքից. սա համարում է ժամանակաւոր դադար:

«Սարքաւորումները կան, տարածքը կայ, համավարակով պայմանաւորուած իրավիճակի յաղթահարումից յետոյ նորից գործընկերներ եմ փնտռելու` պայմանագրով աշխատելու համար»: Վստահեցնում է` եթէ մի քանի ռեստորան ու հիւրանոց համաձայնեն պայմանագրով աշխատել, եւ ինքը վստահ լինի կայուն պահանջարկի հարցում, գործը կը վերսկսի:

«Գործն սկսելիս զարգացմանը մեծապէս աջակցել է Արցախի Հանրապետութեան գիւղատնտեսութեան նախարարութեան Գիւղի եւ գիւղատնտեսութեան աջակցման հիմնադրամը` ցածր տոկոսադրոյքով գիւղատնտեսական վարկ տրամադրելով», խօսելով պետութեան ցուցաբերած աջակցութիւնից` ընդգծեց մեր զրուցակիցը:

Համավարակի  տարածման կանխարգելմանն ուղղուած սահմանափակող քայլերի հետեւանքով ծանր իրավիճակում յայտնուած փոքր բիզնեսին աջակցելու` ԱՀ կառավարութեան կողմից իրականացուող միջոցառումներին ծանօթ չէ:

Նշենք, որ օրերս կայացած ասուլիսի ժամանակ ԱՀ պետնախարար, պարէտ Գրիգորի Մարտիրոսեանը պատասխանելով տնտեսութեան տուժած ոլորտներին տրամադրուող օժանդակութեան մասին հարցին, ընդգծել էր, որ փոքր եւ միջին բիզնեսին հասցուած վնասը կը վերլուծուի, կը քննարկուի, եւ այս այդմ վնասի մեղմմանն ուղղուած ծրագրեր կը ներկայացուեն:

 

«Ասպարէզ» թերթի համար, «Արարատ» հիմնադրամի կողմից

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles