Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Պեկինը Թուրքիային Ցոյց Կը Տայ Հայաստանի Ուժը

$
0
0

1203putin

ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ

 

Անցնող օրերին տեղի ունեցան երկու «զուգահեռ» իրադարձութիւններ: Թուրքիայում բացուեց ՏԱՆԱՊ գազատարի եւրոպական հատուածը, որն ադրբեջանական գազը պէտք է տեղափոխի Եւրոպա: Էրդողանը գլխաւոր դերում էր՝ Ադրբեջանի նախագահի եւ Վրաստանի վարչապետի հետ միասին: Ընդ որում, գազատարի բացումը նշանաւորուել է նաեւ սկանդալով (խայտառակութեամբ-Խմբ.)՝ Էրդողանի ելոյթի ժամանակ հեռացել է Յունաստանի էներգետիկայի նախարարը, այն բանից յետոյ, երբ Թուրքիայի նախագահը յայտարարել է Կիպրոսի մերձակայ ջրերի հորատումը չդադարեցնելու մասին:

Ռուսաստանի արեւելքում տեղի է ունեցել Սիբիրի ուժ ռուս-չինական գազատարի հատուածներից մէկի բացման արարողութիւնը, որտեղ գազատարի մեկնարկը «Սկայպ»ի միջոցով տուել են ՌԴ նախագահ Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ծինպինը: Ռուս-չինական գազատարի շուրջ պայմանաւորուածութիւն Ռուսաստանը ձեռք բերեց Արեւմուտքի հետ ղրիմեան ճգնաժամի ֆոնին, դա ներկայացնելով որպէս այլընտրանք:

Գործնականում սակայն, Սիբիրի ուժը ՏԱՆԱՊի թուրքական խրախճանքի ֆոնին արտացոլում է Ռուսաստանի այլընտրանքը ոչ թէ Արեւմուտքի, այլ Թուրքիայի նկատմամբ: Չինաստանը Մոսկուայի համար այլընտրանք չէ Արեւմուտքին, որովհետեւ միայն Արեւմուտքի աջակցութամբ Ռուսաստանը կը կարողանայ քիչ թէ շատ դիմադրել չինական էքսպանսիային (ընդարձակումին-Խմբ.), թէկուզ ամբողջապէս կուլ չգնալու համար:

Իսկ ահա Թուրքիայի էքսպանսիային՝ որի թարմ բարձրաձայնումը Էրդողանի ելոյթներն էին շաբաթներ առաջ Բաքւում, Ռուսաստանը կարող է դիմագրաւել թերեւս Չինաստանի օգնութեամբ միայն: Իսկ օգնութիւնը Ռուսաստանին անհրաժեշտ է, որովհետեւ թուրքական գործօնը ոչ միայն շրջապատել է Ռուսաստանը, այլ գործնականում վաղուց արդէն Ռուսաստանում է եւ բաւական մեծ ժողովրդագրական դինամիկայով (շարժումով-Խմբ.):

Ահա այդ իմաստով յատկանշական է, որ հակառուսական ՏԱՆԱՊին Պուտինը պատասխանում է Սիբիրի իրականում վաղուց արդէն չինական ուժի կոճակը սեղմելով:

Ազդարարուել է, ու Յունուարի 8ին կը հանդիպեն Պուտինն ու Էրդողանը: Նրանց հանդիպումների օրակարգում հայկական թեման թերեւս անխուսափելի է:  Միաժամանակ, հայկական խնդիրը էական է մօտեցող ռուս-թուրքական «իքս ժամի»՝ 1921 թուականի մոսկովեան պայմանագրի 100ամեակի ֆոնին, երբ Մոսկուան ու Անկարան պէտք է որոշեն, թէ ի՛նչ բազայի (հիմքի-Խմբ.) վրայ են յարաբերուելու յետագայ ժամանակահատուածում՝ հաւատարիմ են մնալու հայկական գործօնի ոչնչացման մասին պայմանագրի՞ն, թէ ճանաչելու են հայկական սուբյեկտութիւնը (ինքնուրոյնութիւնը-Խմբ.)՝ իւրաքանչիւրի համար դրանից բխող թէ՛ խնդիրներով, թէ՛ նաեւ հնարաւորութեամբ:

Չինաստանի օգնութիւնը Ռուսաստանին անհրաժեշտ է նաեւ այդ հարցում: Մոսկուան Անկարայի առաջ միայնակ ի զօրու չէ դրսեւորելու հայկական սուբյեկտութիւնը ճանաչելու համարձակութիւն, առանց ուժեղ փաստարկի կա՛մ Արեւմուտքից, կա՛մ Արեւելքից: Այս դէպքում առաւել նախընտրելի է դիտւում Արեւելքը, Կովկասի հարցում Արեւմուտքից կախուածութիւնը որոշակի զսպելու համար: Պեկինը, որը Երեւանում կառուցում է Եւրասիական ռեգիոնում (տարածաշրջանին մէջ-Խմբ.) մեծութեամբ երկրորդ դեսպանատունը՝ Մոսկուայից յետոյ, Ռուսաստանի համար յոյժ կարեւոր է:

Անկարան անշուշտ տեսնում է Երեւանում կառուցուող չինական դեսպանութեան մասշտաբը (ծաւալը-Խմբ.), ինչպէս որ տեսնում էր Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին Պուտինի եւ Սի Ծինպինի կողքին Նիկոլ Փաշինեանի ներկայութիւնը, իսկ դրանից առաջ էլ Պեկինում Փաշինեանին նախագահ Ծինպինի մակարդակով տրուող հաւաստիացումը՝  թոյլ չտալ քաղաքակրթական գործընկեր «հայ ժողովրդի ողբերգական պատմութեան կրկնութիւն»:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles