Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ամուլսարը Հայ-Ամերիկեան Օրակարգում

$
0
0
Հայաստանն ԱՄՆ ռազմա-քաղաքական դաշնակիցը չէ, եւ դա նորութիւն չէ:

Հայաստանն ԱՄՆ ռազմա-քաղաքական դաշնակիցը չէ, եւ դա նորութիւն չէ:

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ
«Առաջին Լրատուական»

Արտգործնախարար Զօհրապ Մնացականեանը, լրագրողների հետ ճեպազրոյցում խօսելով Նիկոլ Փաշինեանի ԱՄՆ կատարելի առաջիկայ այցի մասին, ասել է, որ նախագահ Թրամփի հետ հանդիպում այդ այցի ընթացքում նախատեսուած չէ, թէեւ հայկական կողմն ԱՄՆ հետ յարաբերութեան օրակարգում աշխատում է տեսանելի ապագայում այդպիսի հանդիպման կազմակերպման ուղղութեամբ: Հայ-ամերիկեան յարաբերութիւնում բարձր մակարդակի հանդիպումները երբեք չեն եղել ցուցիչ, որովհետեւ նախկին բոլոր երեք նախագահների շրջանում էլ դրանք կրել են հազուադէպ ու եզակի, բացառիկ բնոյթ: Դա, իհարկէ, կախուած է ընդհանրապէս հայ-ամերիկեան յարաբերութեան աշխարհաքաղաքական »ստատուսից« (իրավիճակ-Խմբ.): Բարձր մակարդակի հանդիպումներով ԱՄՆը շռայլում է իր ռազմա-քաղաքական դաշնակիցներին: Հայաստանն ԱՄՆ ռազմա-քաղաքական դաշնակիցը չէ, եւ դա նորութիւն չէ:

Միաժամանակ, հայ-ամերիկեան յարաբերութիւնը Վաշինգտոնն էլ երբեք չի պայմանաւորել բարձր մակարդակի հանդիպումներով, եւ այդ իմաստով Նահանգներն ունեն արտաքին քաղաքական ֆունկցիոնալութեան (պաշտօնարկութեան-Խմբ.) բաւականին բազմաշերտ համակարգ, որը Հայաստանին թոյլ է տալիս աշխատել՝ անկախ բարձր մակարդակի շփումների ինտենսիւութիւնից (յաճախա-կանութիւն-Խմբ.) կամ հնարաւորութիւնից: Այդ տեսանկիւնից, Նիկոլ Փաշինեանի առաջիկայ ամերիկեան այցին ընդառաջ կարեւոր է դառնում, թէ երկկողմ յարաբերութիւններում ինչ օրակարգային հարցեր կան, հաշուի առնելով նաեւ, որ մի քանի շաբաթ առաջ մեկնարկեց Հայաստանի եւ ԱՄՆ ռազմավարական երկխօսութեան պլատֆորմը (հարթակը-Խմբ.): Իսկ այդ հարցն իր հերթին հրատապ է դառնում վարչապետի ամերիկեան այցից առաջ եւ, մասնաւորապէս, այդ այցին ընդառաջ ստեղծուած ներքին քաղաքական իրողութիւնների ֆոնին (խորապատկերին-Խմբ.), որոնց պատճառը Ամուլսարի հարցն է: Բանն այն է, որ այդ հարցը եղել է հայ-ամերիկեան օրակարգում գրեթէ հէնց սկզբից եւ մշտապէս եղել ԱՄՆ դեսպանների ուշադրութեան կենտրոնում՝ Ջոն Հեֆֆերնից մինչեւ Ռիչարդ Միլզ եւ ներկայումս Լին Թրէյսի, որոնք Հայաստանի բարձրաստիճան պաշտօնեաների հետ թէ՛ նախկին իշխանութեան շրջանում, թէ՛ ներկայումս բաց տեքստով (բացայայտօ-րէն-Խմբ.) են արտայայտել իրենց ուշադրութիւնը Ամուլսարի հանքը շահագործելու իրաւունք ստացած »Լիդիան« ընկերութեան շուրջ ստեղծուած վիճակի վերաբերեալ:

Ընդ որում, այդ վիճակը տարբեր էր մինչեւ յեղափոխութիւնը՝ եւ դարձեալ ոչ առանց խնդրայարոյց համատեքստի, եւ այլ է յեղափոխութիւնից յետոյ: Այն, որ խնդրի մասին Նահանգների դիւանագէտները բարձրաձայնել են ընդհուպ բաց տեքստով, յուշում է, որ հարցը հայ-ամերիկեան օրակարգում ունի մեծ նշանակութիւն: Վճռորոշ է, թէ ոչ, ասելը բաւականին բարդ է, եւ թերեւս հաւանական է, որ՝ ոչ, այլապէս կան այլ խնդիրներ: Սակայն հարցի ընդգրկուածութիւնը երկկողմ յարաբերութեան ռազմավարական երկխօսութեան հեռանկարի համատեքստում, անկասկած, լուրջ է: Ինչ բովանդակութեամբ եւ շեշտադրումներով, դարձեալ ասելը բաւականին բարդ է, քանի որ դրա համար անհրաժեշտ է ունենալ ինֆորմացիայի (տեղեկութեան-Խմբ.) բաւականին մեծ ծաւալ, եթէ ոչ բացարձակ ամբողջական: Այդուհանդերձ, ակնառու է, որ հարցն իսկապէս լուրջ է, որովհետեւ չի կարող լուրջ չլինել հայ-ամերիկեան ռազմավարական երկխօսութեան հեռանկարի խնդիրը: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինեանի ԱՄՆ այցից առաջ ի՞նչ վիճակում կը լինի Ամուլսարի հարցը եւ ինչ ազդեցութիւն կ՛ունենայ ամերիկեան այցի վրայ:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles