Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ. Փոքրիկ Լեւոնը

$
0
0

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

 

1107karinederkevorkianՆերկայ էինք Համազգայինի «Սայաթ Նովա» երգչախմբի համերգին։ Ստացուել էր այնպէս, որ նստել էինք հալէպցի նախկին մեր աշակերտուհի Նուշիկի եւ նրա որդի՝ Շամլեան վարժարանի աշակերտ Լեւոնի հետ կողք-կողքի։

Համերգն ընթանում էր խնամքով պատրաստուած ծրագրով՝ սկզբից մինչեւ վերջ հայրենասիրական երգերի յաջորդականութեամբ։ Փոքրիկ Լեւոնը բարձրաձայն երգում էր այն երգերը, որ գիտէր, ու գրաւել էր մեր շուրջ գտնուող հանդիսատեսների ուշադրութիւնը։ Սակայն Լեւոնն անհամբեր էր ու միշտ հարցնում էր. «Մաա՛մ, «Պանք Օթոման»ը պիտի երգե՞ն»։ Մայրը չգիտէր պատասխանը, որովհետեւ գրքոյկում չէր նշուած այդ երգի անունը։ Լեւոնը շարունակում էր ձայնակցել երգչախմբին։

Յանկարծ, խմբավար Միքայէլ Աւետիսեանի մշակած ազգային հայրենասիրական երգերի շարքում հնչեց Լեւոնի ուզա՛ծ երգը։ Պէտք էր տեսնել այն ոգեւորութիւնը, ուրախութիւնը, որն ունեցաւ իննամեայ Լեւոնը։ Ոտքի, ամբողջ մարմնով ուղղուած առջեւ, հայացքը սեւեռած դէպի բեմը, բարձր, խրոխտ երգում էր «Պանք Օթոման»ը ու շարունակում էր երգել իրար յաջորդող բոլոր երգերը։ Երաժշտութեա՞ն սէրն էր, հայկականութեա՞ն շունչն էր, թէ հայեցի դաստիարակութեան ոգին, որ մանուկին տուել էր այդ ներշնչումը։ Ուրախ էր Լեւոնը, ի զուր չէր անցել համերգի գալը եւ լսել էր իր ցանկացած երգը։

Ու երբ կողքից հարցնում էին նրան, թէ որտե՞ղ է սովորել այդ երգերը, նա պատասխանում էր. «Իմ տունը»։ Այո՛, մեր հայրենիքը սկսվում է մեր տնից…


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles