Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ –Մարդկանց Փոխարինումը

$
0
0

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Աշխատանքային վայրում լինում են պաշտօնեաների փոփոխութիւններ: Եկող նոր անձը զգուշութեամբ փորձում է յարմարուել միջավայրին, ընդունողները հնարաւոր սահմաններում դրա համար ստեղծում են պայմաններ: Ոչ հարթ ու համաչափ, սակայն տրամաբանութեան իշխողութեամբ ստեղծւում է միասնութիւն՝ յանուն ընդհանուր գործի յաջողութեան:
Մարդկային յարաբերութիւններում առաջանում են հոգեկան կապեր՝ ընկերային, բարեկամական, զգացական, որոնք ստացւում են ոչ պարտադիր պայմաններում, այլ արդիւնք են կեանքում ստեղծուած ծանօթութիւնների, շփումների, փոխհասկացութիւնների:
Պաշտօնեաների փոփոխութիւնները, մարդկանց հետ կապուած լինելով հանդերձ, գործնական են, եւ արագ կարելի է ընդունել: Սակայն անհաւատալի ձեւով մարդիկ արագ են ընդունում նաեւ հոգեկան կապերի փոփոխութիւնները. ընկերս այս չէ, միւսն է, բարեկամս այսինչը չէ, այնինչն է, փեսացուս այս մէկը չէ, նոր մէկն է, ու այսպէս շարունակ, փոխարինւում են մարդիկ… մարդկանց կողմից:
Եւ մենք ապրում ենք այսպէս, դիտելով, սակայն չկարողանալով վերլուծել այն ամէնը, ինչը, զարմանալիօրէն, կատարւում է մարդկանց կողմից:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles