Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Զարթօնք, Որ Բռնկեց Սփիւռքը՝ Իր Հետ Բերելով Նոր Արժեհամակարգ

$
0
0

0509henrik

ՀԵՆՐԻԿ ԽԱԼՈՅԵԱՆ

 

Տեսնելով Հայաստանում ու ողջ Սփիւռքում ոգեւորութիւնն ու քննարկելով այն որպէս հասարակական ինքնատիպ մի երեւոյթ ու զարթօնք, կարելի է գնահատել, որ հիմնականում, 1988ի երկրաշարժից ինչպէսեւ՝ 2016թ. Ապրիլեան քառօրեայ պատերազմից յետոյ (առանց մոռանալու 1991ի անկախութիւնն ու Ղարաբաղեան պատերազմը), աշխարհացրիւ հայ ժողովրդի համար Հայաստանի ներկայ համաժողովրդական շարժումն ու հայկական յեղափոխութիւնը երրորդ դէպքն է, որ համայն հայութեան ու յատկապէս Սփիւռքի համար հայրենիք հասկացութիւնը վերացականութիւնից եւ հոգեմտաւոր ապրումից կամ առաւելաբար՝ Հայաստան-Արցախ միասնական մի սուրբ խորհրդից եւ անկախ հայրենիքի արժէքաւոր գաղափարից, վերածում է (ռէալ) իրական՝ ազգ-հայրենիք եւ ազգ-պետութիւն իրականութեան: Մի արժէքաւոր հանգամանք հայութեան համար, մանաւանդ, երբ ազգի երկու երրորդը ապրում է Սփիւռքում:

Եթէ զարթօնքը մեկնաբանենք՝ ազգային ու մշակութային ինքնագիտակցութեան վերելք ու հաւաքականութեան հոգեմտաւոր վերածնունդ առարկայական որոշակի պայմանների համեմատ, ապա սա զարթօնք է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Սփիւռքում. այլ խօսքով՝ համահայկական մակարդակի զարթօնք, որը իր հետ բերում ու բերելու է նոր Հայաստանի հասկացութիւնը:

Զարթօնք, որ իր ներուժով յաղթեց նախ յուսախաբութեան եւ վերականգնեց ապագայի դրական երազանքը, ու ազգային հպարտութիւն՝ փողոցում պայքարող երիտասարդութիւնից մինչեւ ՀՀ նորընտիր նախագահի համար:

Իհարկէ սա գաղափարական եւ հասարակական դիտանկիւնն է եւ հիմնականօրէն քաղաքական ու վարչա-տնտեսական ճիշդ կազմակերպուելու պարագային է, որ կարելի կը դառնայ հայկական օրինակելի համակարգ ձեւաւորել. հակառակ պարագային իրատես լինելու համար յուսալքումը անխուսափելի պիտի համարել, ահա այն հանգամանքը, որից տուժել են շատ յաղթած յեղափոխութիւններ, այն հարցականը, որ մտահոգում է շատ-շատերի. այն լուրջ պատասխանատուութիւնը, որ ծանրանում է շարժման ղեկավարների ու նրա հովանաւորների ուսերին:

0509henrik1 Զարթօնք, որ իր հետ քաղաքացիական հասարակութեան զարգացած ձեւաւորում ու ժողովրդավարացման ու քաղաքական պայքարի յաջողած մի նոր ոճ բերելով՝ համաշխարհային ուշադրութեան կենտրոնում է. ու միաժամանակ վախի զգացում է առաջացրել տարածաշրջանի բռնապետական համակարգերի համար, ուր երբեւէ չեն ցանկանում հայկական այս նորաձեւ յեղափոխութիւնը բռնկի իրենց երկրներում:

Իսկ երկարատեւում այս զարթօնքը ու նրա ազդեցութիւնը պիտի գնահատենք բոլորս՝ հասարակական տարբեր շերտերում, սկսած որպէս անհատ, ընտանիք, հասարակական միաւորներ, մինչ՝ կուսակցութիւններ, մինչ պետական համակարգեր՝ կրթական, մշակութային, հոգեւոր (եկեղեցի) … որոնք պիտի աշխատեն ամբողջովին նոր իրավիճակում, ուր եթէ իրենց այս նոր համակարգի հետ չհամապատասխանեցնեն, նրանք առաւել պիտի հեռանան ու մեկուսանան հասարակութիւնից:

Սա այն կարեւորն է, որ նաեւ մինչեւ Մայիսի 8ը պիտի սթափ հասկանայ ՀՀԿն Հայաստանում, դրսեւորելով քաղաքական խոհեմութիւն, քան Մայիսի 1ի իր անփառունակ կեցուածքը, որ կը մնայ անբացատրելի ու անհամահունչ նոյնիսկ Սերժ Սարգսեանի խոհեմ հրաժարականի քայլին:

Պատմութեան մէջ այսպիսի պահեր լինում են, երբ փոխարէն սպասուած կառոյցները լինեն պիոները ժողովրդի, հակառակն է պատահում ու ժողովուրդն է հանդիսանում առաջադէմ գաղափարների առաջնագծում. մանաւանդ սոցցանցերի հզօր զէնքով օժտուած սերունդը, ինչպէս այսօր երիտասարդութիւնը Հայաստանում…


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles