Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2064

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ- Առանց Իրար Սպասելու

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Ծանօթներն ասում են. «Ահա քեզի գրելիք նիւթ» կամ էլ՝ «Ըհը, դե սրա մասին գրի»: Երեւի կարծում են խնդրի արծարծումը հանգեցնում է դրա լուծմանը:
Ճիշդ է որոշ չափով, քանի որ հարցը սեղանին դնելը մարդկանց յուշում է մտածել դրա մասին, փորձել գտնելու բարեփոխման տարբերակներ: Սակայն դա անելու համար գրողն առաջին հերթին պէտք է ունենայ ի՛ր համոզումը, վերլուծութիւնը, պատասխանը:
Ի միջի այլոց, արդէն ոչ այնքան ոգեւորող են միայն տեսականօրէն  փաստուած իրականութիւններ մէջտեղ բերելը: Եթէ կայ վատից լաւին անցնելու գործնական ձեւ, միանգամից անցնում ենք այդ տարբերակին:
Հարցերը լուծելու համար, կարծում ենք, դժուար իրականալի են միանգամից մեծ ծրագրերը: Դրական ազդեցութիւն կարող է ունենալ աննշան թուացող կետերի սրբագրումը, որոնք, կը թուայ, նոյնիսկ կապ չունեն գլխաւոր նիւթի հետ:
Պէտք չէ անտեսենք մանրուքները: Դրանց մաքրագործումը առաջնորդում է հիմնական փոփոխութեան: Փոքրիկ կէտերի համախմբումը ստեղծում է ամբողջական պատկերը, որ ամէն վայրկեան կարող ենք սկսել, քանի որ դա կախուած է մեզնից. սրբագրում ենք մեր բաժինը, փոքրիկ մասը, իւրաքանչիւրս՝ առանց սպասելու միւսին:
Օրինակ. եթէ շատ դրամի պէտք ունես պիտի չ՛անտեսես քիչը՝  արհամարելով ցածր վարձատրութիւնը, եւ կամ վատնել դրամը այն տրամաբանութեամբ, որ խոշոր դրամները միայն կարող են օգուտ բերել: Շատը հենց այնպէս չի գալիս, քո քիչն է բերում այն:
Ամերիկեան առետրական կենտրոններում քո հաւաքած կետերը բերում են քեզ զեղչեր եւ շահոյթներ, սակայն ուշադիր, մէկ առ մէկ հաւաքած կետերդ, ոչ՝ միանգամից:
Ուրեմն, սկսենք մեր կետերից, մեր մանրուքների սրբագրումից՝  առանց մէկս միւսին սպասելու:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles