Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2064

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ- Ինչպէս Որ Ես

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Իւրաքանչիւրս այն ենք, ինչ որ ենք:
Պատահո՞ւմ է փորձես անել մի բան, որ քեզնից տարբեր է, կամ փորձես քողարկել քեզ, կամ հաճոյանալու համար ներկայանաս դիմացինի ձեւով. կամ խօսես ոչ քո մտածածը, միեւնոյնն է տապալւում եւ դարձեալ վերադառնում ես քեզ: Ու պատկերացրու, դա զգում է դիմացինը:
Եթէ շատախօս ես եւ որոշում ես այլեւս քիչ խօսել, չի ստացւում, կարճ դադարից յետոյ, շարունակում ես խօսել:
Եթէ ունես հագուածքի ոճ, եւ փորձում ես ուրիշ բան հագնել, նայում ես հայելուն եւ անցնում քո առաջուանին:
Եթէ փորձում ես արհամարել քո հաւանած անձին, իբր քեզ կարեւորելու համար, միեւնոյնն է, դարձեալ պահանջ ես զգում վերադառնալու:
Եթէ ինքդ քեզ խօսք ես տալիս չկրկնելու որեւէ քայլ կամ արարք, որից յետոյ միշտ ափսոսում ես, դարձեալ կրկնում ես:
Ուրեմն, մի փորձիր կեղծել ինքդ քեզ, արա քոնը, քեզ կարող են հաւանել կամ ոչ, մնայ ինչպէս որ ես, եւ լաւն էլ հենց դա է:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles