Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Նոր Տարի

$
0
0

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

 

shnorhavorԱսում են Նոր Տարուայ գալով մարդ նորոգւում է: Դա ինչքանո՞վ եւ ինչո՞վ է պատահում ԻՐԱԿԱՆՈՒՄ: Հագուստի, տան զարդարանքի փոխուելո՞վ: Դա, ինչ խօսք, գուցէ անհրաժեշտ է, բայց ո՞րն է էականը։

Չեմ ուզում ժամանակին մեր մեծերից լսածների կրկնողը լինել եւ հին, աւանդական բարեմաղթանքների խօսքեր շռայլել: Դա կը պատահի հէնց Նոր Տարուայ գիշեր եւ տօնական օրերին: Դա էլ լաւ է ու անհրաժեշտ՝ նոր խանդավառութեամբ եւ նոր սպասումներով ողջունել տարեմուտը: Բայց արդեօք բաւակա՞ն են սպասումները, եւ արդեօք այս կեանքում եւ մեր շրջապատում միայն ՄԵՆՔ ունենք այդ սպասելիքները: Բոլորիս մաղթանքն է, որ Նոր Տարին լինի բեղմնաւոր, լինի խաղաղ բոլորի համար, առաջանալու, նոր բարձունքներով նուաճելու տարի լինի նորը։

Բայց իմ մաղթանքն է, որ բեկումնային տարի լինի գալիք տարին՝ մեր մեծերից լսած ու մեզ աւանդած մաղթանքներից շատ այն կողմ: ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՏԱՐԻ՝ բոլոր առումներով: Բայց նախ ՀՈԳԵՊԷՍ: Այո՛, հոգեպէս: Նոր Տարուայ խանդավառութիւնը թող վարակի ամէնին, եւ ամէն մարդ հնարաւորութիւն ունենայ դրսեւորելու իր ուժերի լաւագոյնը՝ իր անձնական կեանքում, հաւաքականութիւնների համար եւ հաւաքական աշխատանքների մէջ: 2018 թուականը, շատ առումներով բեկումնային տարի է լինելու, եւ ինչքան ճիշդ ու լաւ կը լինի, որ դա գիտակցելով եւ դա կանխատեսելով՝ պատրաստենք մեզ, հոգեպէս պատրաստենք մեզ՝ մեր լաւագոյնն անելու նոր տարում։

Բայց ի՞նչ է Նոր Տարին, եթէ ոչ բնութեան փոփոխութեան հետ պայմանաւորուած մի չափանիշ, ժամանակը չափելու նիշ, որ մարդու ստեղծածն է, մարդու հնարածն է: Ամէն օր կարող է լինել Նոր Տարուայ սկիզբ, ինչպէս որ տարբեր ազգեր եւ մշակոյթներ ունեն իրենց պայմանաւորած Նոր Տարին: Նոր Տարուայ եռուզեռն ու խանդավառ օրերը թող միշտ ուղեկցեն մեզ ամբողջ տարում, եւ նորոգուած հոգով ու մտքով, նոր վճռականութեամբ ու յանձնառութեան նոր ոգով ամէն մէկս անենք մեր լաւագոյնը մեր կեանքում եւ շրջապատում։

Տարիները շատ արագ են գալիս եւ անցնում՝ դառնալով պատմութիւն: Շատ արագ են գալիս եւ անցնում, ու մենք՝ հայերս, ուշանալու իրաւունք չունենք: Արդէն ուշացած ենք: Ամէն մի կորցրած օր տեղքայլ է ու նահանջ: Եւ հայութիւնը տեղքայլ անելու եւ նահանջելու իրաւունք չունի: Նաեւ իմանանք, որ մեծ նուաճումները չեն պատահում միանգամից: Ընդհանուր յաջողութիւնը ամէն մէկիս եւ մեր հաւաքականութիւնների փոքրիկ առաջխաղացքների հանրագումարն է: Փոքրիկ յաջողութիւնների եւ դէպ առաջ առնուած քայլերով պայմանաւորուած ձեռքբերումների հանրագումարն է։

Այս մտածումներով դիմաւորենք Նոր Տարին՝ գիտակցելով որ հէնց այսօրուանից՝ ամէն մի նոր օր, մի նոր տարուայ սկիզբ է մեզ համար։

Ուստի՝

Շնորհաւոր այսօրով սկսած Նոր Տարին:

 


 

Orange County

 

Կը Շնորհաւորենք

Գաղութիս եւ Հայ Համայնքի

Նոր Տարին Եւ Ս. Ծնունդը

Եւ Հայ Ժողովուրդին

Կը Մաղթէ Բարգաւաճ

Եւ Խաղաղ Տարի

 

 

ARF Armen Karo

ARS Sevan Chapter

ARS Garni Chapter

ARF Serop Aghpure Badanegan

Homenemtmen Sardarabad Chapter

Hamazkayin Siamanto Chapter

AYF Ashod Yergat

 


 

Լոս Անճելըսի Իրանահայ Միութիւնը

 

Կը շնորհաւորէ համայն հայութեան

Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը

ցանկալով բոլորին քաջառողջութիւն եւ ամենայն բարիք

Հովանաւոր՝

Լուդովիքա եւ տոքթ. Յակոբ Այնթապլեան

 


 

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles