Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ- Հալէպի Վարկը

$
0
0

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

 

1107karinederkevorkianՀալէպ… սփիւռքահայի այն քաղաքը, որտեղից աշխարհի հայութեանը մատակարարուել են գիտութեան, արուեստի, գրականութեան եւ այլ բնագաւառների երեւելի գործիչներ, ու մինչեւ օրս էլ հանդիպում ենք նշանաւոր մարդկանց, ովքեր ծագումով Հալէպից են։

Հալէպը նաեւ խորհրդանշւում է որպէս արեւմտահայ լեզուի իմացութեան օջախ՝ յանձինս այնտեղ գոյութիւն ունեցող ամէնօրեայ հայկական երկրորդական վարժարանների, հայագիտական կենտրոնների եւ հայախօս միջավայրի։

Այս ամէնից ելնելով՝ Սփիւռքի այլ հեռաւոր գաղութներում, ուր հայերէնն աւելի դժուար պայմաններ ունի յարատեւելու, երկար տարիներ ի վեր, Հալէպից ժամանողներն ընդունւում են որպէս հայոց լեզուի գիտակներ։ Կարեւոր չէ, թէ ենթական մասնաւոր կապ է ունեցել հայերէնի հետ, հետեւել է յատուկ դասընթացքների կամ դասաւանդել է հայերէն, նոյնիսկ եթէ ունի բոլորովին տարբեր մասնագիտութիւն, միեւնո՛յն է, նա առանձնաշնորհեալ կարգավիճակում է՝ Հալէպից է։

Այս պատկերն աւելի ամրապնդուեց՝ ելնելով այդ քաղաքի վերջին տարիների պատերազմական դրութիւնից, երբ Հալէպից եկողներն այս անգամ ունէին մի այլ հանգամանք եւս՝ «պատերազմէն հազիւ ազատած է», ու օգնելու ձեւ էր նրանց հայերէն դասաւանդելու դասաւորել հայկական դպրոցներում։

Դպրոցական տարեմուտի այս օրերին, յարգա՜նք մեր հմուտ մանկավարժներին։ Սակայն գաղութում արեւմտահայերէնի հետ «պատերազմող» մանուկներին կարեւոր չէ ուսուցչի որտեղի՛ց լինելը։ Հայոց լեզուի մասնագէտ ուսուցչի պէտք ունի հայ մանուկը՝ այդ լեզուն սիրելու եւ օգտագործելու համար։ Օգնենք թէ՛ աշակերտներին եւ թէ ուսուցիչներին՝ ազատուելու այս թնջուկից… գոնէ՝ Հալէպի վարկի համար։


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles