Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ-Լոս Անջելեսի Հայերի Պատմութիւնների Գրառումը

$
0
0

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Զարմանալի է, Լոս Անջելըսի հայկական գաղութում կան այնքան պահուած յիշողութիւններ, հետաքրքրական «հնացած» նորութիւններ հայրենիքից եւ Սփիւռքի տարբեր վայրերից, որոնց համար արժէ աշխատանք տանել, հաւաքագրել: Դա կ՛օգնի լուսաբանելու այդ ժամանակաշրջանները, մարդկանց, որի միջոցով եւ կը հարստանայ մեր պատմութիւնը: Շատ յաճախ ենք լսում, պարզ մարդիկ պատմում են մի հետաքրքիր նիւթ, առանց զգալու, որ այն պարփակում է մի ամբողջ երեւոյթ: Թէ՛ Սփիւռքում, թէ՛ հայրենիքում ունենք մեր աչքի առջեւ կատարուած, սակայն սահած-անցած անցուդարձեր՝ լինի գաղութների կազմաւորումն ու կազմալուծումը, հայրենիքի քաղաքական իրավիճակների փոփոխութիւնները, նորանոր՝ հեռու մօտիկ այլեւայլ սփիւռքների բազմացումը ու այսպէս՝ շարունակ:
«Ֆէյսբուք»եան էջում, օրինակ, հանդիպեցինք Վահան Իշխանեանի կողմից տեղադրուած «Յայտնաբերուած տետրակը պատմում է պապիս գերդաստանի կոտորածը» գրութիւնը, որ Հայոց Եղեռնը վերապրողի իրական պատմութիւնն էր
(vahanishkhanyan.wordpress.com):
Հայկական իրականութեան համար նպաստաւոր, հետաքրքիր, շինիչ, այս կամ այն խմբաւորմանը ոչ նուաստացնող, առողջ պատմութիւնները մոռացութիւնից փրկելու համար, գրաւոր, նոյնիսկ՝ բանաւոր կարելի է յանձնել գաղութի մամուլին, այն տպագրուած եւ վաւերացուած ձեւով փոխանցելու համար հանրութեանը, նաեւ միացնելու՝ մեր պատմութեան գրառուած էջերին:
Կարող ենք լինել ուշացած, սակայն միշտ էլ ուշ չէ:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles