ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Ժամանում ես «Զուարթնոց» օդանաւակայան: Քայլում ես փայլփլող սրահների միջով: Դուրս ես գալիս, դիմաւորող վարորդը ընդունում է քեզ: Աւտոմեքենան անցնում է խաղավայրերի լոյսերով պայծառացած փողոցներով, որոնց երկարութեամբ տեղաւորուած են մենատիրոջ կողմից զետեղուած՝ արագութիւնը սահմանափակող տեսախցիկները: Վարորդը պատմում է ոչ օրինաչափ երեւոյթների եւ դժուար կեանքի մասին:
Հասնում ես բնակարանը, ուր պիտի իջեւանես, մտնում ես կիսալուսաւորուած մուտքով, բարձրանում ես կոտրատուած աստիճաններով, եւ տաքուկ բնակարանը գրկում է քեզ:
Յաջորդ օրը՝ Գիտութիւնների ազգային ակադեմիա: Դասական շէնքի հնաբոյր սենեակներում նրանք աշխատում են: Գործդ վերջացնելուց յետոյ շտապում ես. պէտք է հասցնել մինչեւ Նոր տարի բաժանել ուղարկուած նուէրները…
Միւս առաւօտեան՝ Համազգայինի կենտրոնական գրասենեակ, պիտի յանձնես նորատիպ երկու հատորներ: Դարձեալ շտապում ես. պէտք է տեսնուել Սիրիայից եկած հարազատներիդ հետ:
Էլի յաջորդ օր. մթերքներով ու ապրանքներով բեռնաւորուած խանութներ, փողոցներ, դժուարութիւններն առաւել բացայայտող եռուզեռ:
Մի քանի օր եւս՝
Ելք -1912ից,
Մուտք – 1913,
Երեւան:
Դեկտեմբեր 28: