Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ադրբեջանը Նախիջեւանում Թուրքական Արտադրութեան 302 Մմ. ՀԿՌՀ Է Ցուցադրել

$
0
0

ՏԱՐՕՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

 

Յունուարի 11ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այցելել է Նախիջեւանի զօրամասերից մէկը, որտեղ կայ թուրքական արտադրութեան 302 մմ. տրամաչափի «Քասըրղա» համազարկային կրակի ռէակտիւ համակարգ: Ալիեւի այցի մասին յայտնում է Ադրբեջանի նախագահականի կայքը:

Համակարգը մոնտաժուած է ռուսաստանեան արտադրութեան «Կամազ» բեռնատար մեքենայի ընթացամասի վրայ:

Նշենք, որ մինչ այս թուրքական եւ ադրբեջանական լրատուամիջոցներում տեղեկութիւններ յայտ-նուել էին Ադրբեջանին նշուած ՀԿՌՀներից տրամադրելու մասին, սակայն դրանցում մի շարք հակասութիւններ կան:

Մասնաւորապէս դեռեւս 2013թ. ՀԿՌՀներն արտադրող թուրքական Roketsan ռազմարդիւնաբերական ընկերութիւնն իր էջում տեղադրել էր մի յօդուած, որտեղ ասւում էր, որ «2010թ. կնքուած 244 մլն. դոլարի պայմանագրի համաձայն Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է «Քասըրղա» ՀԿՌՀներ»: Սակայն այդտեղ մէջբերուած էր «Բաքւում ռազմական հետազօտութիւններով զբաղուող մի կենտրոնի ներկայացուցչի խօսքը»՝ առանց յստակեցնելու:

2014ին նոյն թուրքական ընկերութեան ներկայացուցիչը յայտնում է, որ Roketsan-ը «սկսել է Ադրբեջանին մատակարարել «Քա-սըրղա» ՀԿՌՀներ»: Արդէն 2016թ. Սեպտեմբերին ադրբեջանական Azeri Defence լրատուակայքը յայտնում է, որ «Թուրքիան աւարտել է ՀԿՌՀների մատակարարումն Ադրբեջանին»: Յօդուածում հրապարակուած լուսանկարում «Քասըրղա»ի վրայ պատկերուած էին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրօշները, համակարգը նոյնպէս «Կամազ»ի ընթացամասի վրայ էր:

Աւելացնենք նաեւ, որ դեռեւս 2014թ. Ալիեւի՝ Նախիջեւան հերթական այցի ընթացքում ցուցադրուել էին 300 մմ. տրամաչափի «Սմեր»չ ՀԿՌՀներ: Սակայն դրանից յետոյ Նախիջեւանում «Սմեր»չների լուսանկարներ այլեւս չեն հրապարակուել:

Այս երկու համակարգերի հեռահարութիւնը գրեթէ նոյնն է, սակայն «Սմեր»չն ունի 12, իսկ «Քասըրղա»ն՝ ընդամէնը 4 հր-թիռ: Նախիջեւանի նման փոքր տարածքում սա անիմաստ է դարձնում «Սմեր»չից աւելի թոյլ մարտավարատեխնիկական տուեալներ ունեցող, սակայն նոյն նշանակութեան համակարգի տեղադրումը:

Հետեւաբար կարող ենք ենթադրել, որ երկու համակարգերը միաժամանակ Նախիջեւանում տեղակայուած չեն մնայ: Դա էլ իր հերթին կարող է նշանակել, որ Ադրբեջանը կա՛մ պարզապէս Թուրքիայից «մէկանգամեայ ցուցադրման» համար է բերել այս համակարգերը, կա՛մ «Սմերչներն» են Նախիջեւանից հեռացուել:

TR-300 «Քասըրղա» ՀԿՌՀի մարտավարատեխնիկական բնութագիր.

Տրամաչափը՝ 302 մմ.

Հեռահարութիւնը՝ առաւելագոյնը՝ 100+ կմ.

Նուազագոյնը՝ 40 կմ.

Հրթիռների քանակը՝ 4

Մարտագլխիկի զանգուածը՝ 150 կգ.։

«Քասըրղա» ՀԿՌՀն Չինաստանում արտադրուող WS-1 համակարգի պատճէնն է: Թուրքիայում արտադրւում է 1990ական թթ.:

 


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles