Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

«Ստրատֆոր». Ղարաբաղի Հարցում Հնարաւոր Է Նշանակալից Շրջադարձ

$
0
0

ՀՐԱՉ ՄԵԼՔՈՒՄԵԱՆ
0000stratfor

 

Ըստ «Ստրատֆոր» հետազօտական կենտրոնի՝ Լեռնային Ղարաբաղի երկարատեւ, սառեցուած հակամարտութիւնում առաջիկայ ամիսներին հնարաւոր է նշանակալից շրջադարձ կատարուի:
«Գնալով աճում են նախանշանները, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը կարող են համագործակցել՝ խաթարելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստատուս քուօն, կապուած այն բանի հետ, որ Ռուսաստանը պատրաստւում է խաղաղապահներ ուղարկել այնտեղ եւ փորձել երկարաժամկէտ վերահսկողութիւն սահմանել տարածաշրջանի նկատմամբ», գրում են «Ստրատֆոր»ի վերլուծաբանները:
Նրանց խօսքով, կարելի է նշաններ տեսնել, որ Լեռնային Ղարաբաղի աւելի քան երկու տասնամեակ սառեցուած հակամարտութեան հանդէպ Ռուսաստանի ռազմավարութիւնը սկսում է փոխուել:
«Ամէն դէպքում, նախկինի համեմատ Ադրբեջանի եւ Ռուսաստանի վերջին ամիսների շատ աւելի լաւ յարաբերութիւնները մտածելու տեղիք են տալիս, թէ արդեօք Մոսկուան Ադրբեջանին հրապուրիչ առաջարկ չի՞ արել Լեռնային Ղարաբաղի խիստ ազգայնական թեմայով», գրում են վերլուծաբանները՝ նշելով, որ Ադրբեջանին յոգնեցրել են ԵԱՀԿի միջնորդութեամբ տարուող բանակցութիւնները եւ Եւրոպայի հետ համագործակցութիւնը, եւ Ադրբեջանը կը ցանկանար տեսնել, թէ արդեօք վերջին տարիների ռազմական պատրաստուածութեան օգնութեամբ չի կարող տարածքները հետ բերել:
«Հայաստանը, զբաղեցնելով այդ տարածքների բարձունքները, պահպանում է Ադրբեջանի նկատմամբ ռազմավարական առաւելութիւնը եւ ակնյայտօրէն գերադասում է պահպանել ստատուս քուօն», արձանագրում է «Ստրատֆոր»ը՝ ընդգծելով. «Միակ ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանին կը ստիպի վերաբանակցել պայմանները, մարտական գործողութիւնների վերսկսումն է, եւ Ռուսաստանը՝ որպէս Հայաստանի միակ հովանաւորը, դրանց վերջ տալու համար կը խաղայ միջնորդի գլխաւոր դերը: Մենք կասկածում ենք, որ այս պլանը կարող է Հայաստանի վրայ դրուել միայն դիւանագիտական միջոցներով», գրում են «Ստրատֆոր»ի վերլուծաբանները՝ վերջում նշելով, թէ, այնուամենայնիւ, չեն կարող վստահ լինել, որ այս սցենարն անպայման կ՛իրագործուի, սակայն բաւականին նշաններ ունեն, ինչը թոյլ է տալիս Լեռնային Ղարաբաղի հարցով հնարաւոր ցնցումները դնել իրենց հետազօտութիւնների ցանկի առաջին շարքում:
«Ունենալով Լեռնային Ղարաբաղը իր որդեգրմանը սպասող տարածքների ցանկում՝ Ռուսաստանը հաւատարիմ կը մնայ իր սահմաններից դուրս ոտքի տեղ անելու եւ աւելի ընդլայնելու քաղաքականութեանը», նշուած է «Ստրատֆոր»ի վերլուծութիւնում:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles