Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ -Թեմաների Շահարկումը

$
0
0

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Կան նիւթեր, որ միշտ էլ կարող են ներկայացուել եւ կան նիւթեր, որ ունեն իրենց գրութեան ժամանակը, հրատապ են եւ կարեւոր՝ այդ հարցերի լուծման համար:
Երբեմն կը կարծուի, եթէ գրում ես հրատապ թեմայի մասին, ուրեմն՝ արժէքաւոր է. իսկ ներկայացման մէջ կա՞ր նորութիւն, կա՞ր գրողի անհատական կարծիքը եւ կամ առաջարկւո՞ւմ է որեւէ լուծում՝ դա կարող է մնալ հարցականի տակ:
Փառք Աստծոյ, ազգային առումով ունենք բաւարար առկախ հարցեր, իսկ վրան աղ ու պղպեղ՝ Սիրիան եւ սիրիահայութիւնը:
Եթէ օրուայ վաւերագրութիւնն է, կարծում ենք անհրաժեշտ է վիճակի մասին տեղեկանալու նաեւ՝ պատմութեան համար: Եթէ քաղաքական վերլուծումները անձնական կարծիքներ են, դա էլ մի գուցէ յուշի անելից ելնելու ճամբաներ: Եթէ առաջարկւում են օգնութեան նոր տարբերակներ, անհամբեր ենք հրաշքների: Սակայն անհատական յուշերի եւ քնարական զեղումների ծանրաբեռնումը կարող է աւելի յոգնեցնել բոլորիս, մանաւանդ պատերազմի գօտում շրջափակուած մեր հայրենակիցներին:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles