Մարտի 4ից Սամցխէ-Ջաւախք շրջանի Բորջոմի, Ադիգենի, Ասպինձայի, Ախալցխայի, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետներում (քաղաքապե-տութիւններուն մէջ-Խմբ.) պատրաստւում են անցկացնել բնակչութեան ընդհանուր մարդահամարի նախապատրաստական աշխատանքները: Նախապատրաստական աշխատանքները ներառում են մունիցիպալիտետներում ապրող բնակիչների ցուցակների կազմումը: Տուեալ նախապատրաստական աշխատանքների իրագործման համար «Սակստատ»ը պատրաստել է 230 գրանցողներ, որոնք 14 օրուայ ընթացքում կ՛անցկացնեն բոլոր նախապատրաստական աշխատանքները: Նման նախապատրաստական աշխատանքներ արդէն անցկացուել են Աջարիայի ինքնավար հանրապետութիւնում, Գուրիայում, Կախեթիում, Սամեգրելոյում եւ մայրաքաղաք Թբիլիսիում:
Մարտի 20ին նախապատրաստական աշխատանքներ կը սկսուեն Քուեմօ-Քարթլիում, իսկ Ապրիլից՝ Իմերեթիում: Բնակչութեան ընդհանուր մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ընթացքում ընդհանուր առմամբ աշխատանքի է տեղաւորուել 4000ից աւելի մարդ:
Կառավարական յանձնաժողովի որոշմամբ՝ Վրաստանի բնակչութեան ընդհանուր մարդահամարը կը սկուի Նոյեմբերի 5ին եւ կը տեւի մինչ 2014թ.ի Նոյեմբերի 19ը: Մարդահամարի անցկացման ընթացքում աշխատանքի կը տեղաւորուի մինչեւ 15,000 մարդ, որոնք կ՛իրականացնեն բնակչութեան փաստացի մարդահամար՝ կ՛այցելեն բնակարաններ եւ կը հարցաքննեն քաղաքացիներին», ասուած է Վրաստանի «Սակստատ» Ազգային վիճակագրական ծառայութեան յայտարարութիւնում:
Յիշեցնենք, որ վերջին անգամ Վրաստանում բնակչութեան ընդհանուր մարդահամար է անցկացուել 2002թ.ին:
ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆԸ
ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻ ՔԱՆԻ
ՏՈՒԵԱԼՆԵՐ ՆԱԽԿԻՆ
ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻՑ
Վրաստանի բնակչութեան ընդհանուր քանակն է՝ 4,371,535 մարդ:
Վրաստանի ազգութեամբ հայ քաղաքացիները՝ 248,929 մարդ, ինչը կազմում է երկրի ընդհանուր բնակչութեան 5.7 տոկոսը: Անհրաժեշտ է նշել, որ բնակչութեան նախկին մարդահամարի ժամանակ՝ 1989թ.ին, Վրաստանում հայերի քանակը կազմում էր 437,211 մարդ, որը տոկոսային յարաբերութեամբ ընդհանուր բնակչութեան 8.1 տոկոսն է: Այդ կերպ 1989-2002թթ. ժամանակահատուածում Վրաստանում հայերի քանակը պակասել է 188,282 մարդով:
ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
ՏՈՒԵԱԼՆԵՐՈՎ ՑՈՒՑԱԿԸ՝
ԸՍՏ ՎՐԱՍՏԱՆԻ ՇՐæԱՆՆԵՐԻ