Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ –Մի Հագուստի Պատմութիւնը

$
0
0

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Հալէպցի Ազնիւի նշանախօսութիւնը կատարուել էր 45-50 տարի առաջ: Այդ ուրախ առիթի համար նրա դերձակուհին կարել էր մոխրագոյնով եւ արծաթագոյնով խառը՝ փայլփլուն կտորից մի հագուստ: Այդպիսի գիշերային կտորնեը գնւում էին Հալէպի պատմական Ներսի Շուկայից: Իր դերը կատարելուց յետոյ, հագուստը՝ Ազնիւի, նրա օժիտի հետ միասին տեղափոխուել էր Ամերիկա եւ հանգրուանել էր տիրուհու պահարանում: Մօտ կէս դար այն սպասել էր իր ճակատագրին:
Ազնիւը, հանդիպելով իր քրոջ աղջկան՝ Դալարին, որոշել էր հագուստը նուիրել նրան, մի այլ ուրախ առթով վերակենդանացնելու համար դրա ծառայութիւնը: Դալարը 1-2 տարի յարգանքի համար պահել էր այն, սակայն վստահ լինելով, որ հագուստն անելիք չունի այստեղ՝ պարբերաբար Հայաստան առաքած արկղերից մէկով ուղարկել էր այն իր բարեկամուհուն, վերջինս էլ՝ Երեւանից Ալավերդի, գտնելով յարմար հագնողին:
Ընդամէնը մէկ հագուստ՝ այսքան երկար ճանապարհ, այսքան երկար ժամանակում:
Նման է մեր կեանքի պատմութեանը, սակայն մէկ առաւելութեամբ՝ հագուստը գտե՛լ էր յարմար հագնողին…


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles