Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Շահումեանի Շրջանում Բոլոր Դպրոցները Կը Գործեն Մէկ Հերթով

$
0
0

ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

 

TAMARA GRIGORYAN (2)2020-2021 ուսումնական տարում Արցախի Շահումեանի շրջանի դպրոցներ ըստ ճշդուած ցուցակի կը յաճախի 89 առաջին դասարանցի: «Չենք կարող ասել, թէ սա վերջնական թիւն է, քանի որ մեր շրջանը վերաբնակեցուող շրջան է, եւ թիւն ամէն պահի կարող է փոխուել», մեզ հետ զրոյցում նշեց շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթութեան բաժնի վարիչ Խորէն Վարդանեանը:

Սեպտեմբերի 1ին շրջանի, ինչպէս եւ ամբողջ Արցախի դպրոցները բացուել են միայն առաջին դասարանցիների եւ նրանց ծնողների համար:

Քարվաճառի դպրոց այս տարի կը յաճախի 19 առաջին դասարանցի: Դպրոցի տնօրէն Արեգնազան Ղուկասեանը ողջունելով առաջին դասարանցիներին ու նրանց ծնողներին` նշեց այն մի քանի հիմնական կանոնները, որոնց հետեւելու են դպրոցում` դասապրոցեսի (դասընթացքի-Խմբ.) կազմակերպման ժամանակ:

Ինչպէս մեզ հետ զրոյցում նշեց շրջվարչակազմի աշխատակազմի կրթութեան բաժնի վարիչը, դասապրոցեսի կազմակերպման կանոնների վերջնական մշակուած պաշտօնական ուղեցոյցը դեռեւս ուղարկուած չէ, սակայն էլեկտրոնային հարթակներում տարուող քննարկումներից հասկանալի է, թէ ինչ հիմնական կանոններ են գործելու:

«Մասնաւորապէս, դիմակ կրելը դպրոցում պարտադիր չի լինելու ո՛չ ուսուցիչների, ո՛չ աշակերտների համար, այլ թողնուելու է ուսուցիչների, աշակերտների ու ծնողների հայեցողութեանը: Եթէ տուեալ ուսուցիչը կամ աշակերտը նպատակայարմար գտնեն, կարող են կրել դիմակ», ընդգծեց մեր զրուցակիցը:

Շրջանի բոլոր համայնքների դպրոցներում իրականացուելու է ախտահանում, նախարարութեան կողմից դպրոցներին արդէն տրամադրուել են ախտահանիչ նիւթեր:

Ըստ մեր զրուցակցի, շրջանի դպրոցների մեծ մասում հեշտութեամբ պահպանուելու է սոցիալական հեռաւորութիւնը: «Քանի որ մեզ մօտ դասարանները հիմնականում սակաւաթիւ երեխաներով են համալրուած, հնարաւոր է պահպանել սոցիալական հեռաւորութիւնը: Ի հարկէ, մի քանի դասարաններում աշակերտների թիւն աւելի մեծ է, եւ սոցիալական հեռաւորութիւն պահելն էլ` աւելի դժուար, բայց ամէն դէպքում կը փորձենք հնարաւորինս պահպանել սահմանուած կանոնները»:

TAMARA

Շրջանի միայն երկու` Քարվաճառ եւ Ակնաբերդ համայնքների դպրոցներում աշակերտների թիւը գերազանցում է հարիւրը:

«Աւելի վաղ ԿԳՄ նախարարութեան կողմից որոշում էր կայացուել 100ից աւելի աշակերտ ունեցող դպրոցներում դասերը կազմակերպել երկու հերթով: Սակայն նախարարութեան հրահանգով` եթէ դպրոցը կարողանում է դասապրոցեսը միահերթ կազմակերպել, ապա կարելի է նաեւ այդպէս աշխատել: 100ից աւելի աշակերտ ունեցող մեր երկու դպրոցներում էլ դասասենեակների թիւը բաւարար է, չկան զուգահեռ դասարաններ,  այսպիսով, մեր շրջանի բոլոր դպրոցները կը գործեն միահերթ», ամփոփեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ դասապրոցեսը դպրոցներում կը մեկնարկի Սեպտեմբերի 14ից:

 

«Ասպարէզ» թերթի համար, «Արարատ» հիմնադրամի կողմից

 

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles