Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Շահումեանի Շրջանում Մեղուապահները Դեռեւս Լաւ Բերքի Յոյս Ունեն

$
0
0

ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

 

Tamara 1

Թամարա Գրիգորեան

Կամօ Կնեազեանը Քարվաճառում է բնակւում 20 տարուց աւելի: Մեղուապահութեամբ զբաղւում է արդէն շուրջ 10 տարի: Այս պահին իր տան բակում 40 մեղուափեթակ ունի:

Փորձառու մեղուապահը վստահ է` Քարվաճառի մեղրն իր որակական յատկանիշներով տարբերւում է այլ վայրերի մեղրից: «Այստեղ մեղրը լաւն է, քանի որ բերքն առատ է, մեղուներին կերակրելու կարիք չկայ, մեղրը մաքուր ու լրիւ բնական է ստացւում», նշում է մեղուապահն ու յաւելում. «Մեր շրջանում ծաղիկների տեսակները շատ են: Այստեղ մեղուները նեկտար են բերում հիմնականում լորենու ծաղիկներից, կորնգանից»:

Ինչպէս մեզ տեղեկացրին Շահումեանի շրջանի վարչակազմի աշխատակազմի գիւղատնտեսութեան ու հողօգտագործման բաժնից, այս տարի ամբողջ շրջանում հաշւուում է 2710 մեղուափեթակ:

TAMARA2

Մեղուապահութիւնը շրջանի հիմնական գիւղատնտեսական ուղղութիւններից է: Շահումեանի շրջանի աշխարհագրական դիրքն ու գօտիականութիւնը իր առանձնայատուկ բնակլիմայական պայմաններով եւ բուսական ծածկով նպատակայարմար է մեղուաբուծութեան համար:  Շրջանի մեղրն աւելի լայն ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու նպատակով նախորդ տարուանից շրջանի վարչակազմի նախաձեռնութեամբ Քարվաճառում կազմակերպւում է Մեղրի փառատօն:

Շրջվարչակազմի  գիւղատնտեսութեան բաժնում վստահ են` մեղուաբուծական արտադրանքի աւելացման, արտադրութեան արդիւնաւէտութեան բարձրացման, արտահանման ծաւալների աճի համար պետութեան կողմից  մեղուաբուծութեան ծրագրերով յատկացուող նպատակային փոխառութիւնները պէտք է տրամադրել այնպիսի բնակիչների, ովքեր ունեն փորձ եւ փոխառութիւնները նպատակային կ՛օգտագործեն:

Կամօ Կնեազեանն ամէն տարի մեղրը վաճառում է հէնց իր տնից: Ասում է` մեղրը գնում են թէ՛ տեղացիները, թէ՛ դրսից եկած հիւրերը:

Խօսելով այս տարուայ ակնկալիքից` մեղուապահը մտահոգութիւն յայտնեց, որ այս տարի մեղուները դեռ լաւ բերք չեն բերել, միեւնոյն ժամանակ ընդգծելով, որ դեռեւս ժամանակ կայ. մեղրաքամը շրջանում անում են մօտաւորապէս Օգոստոսի 10ից:

«Մեղրաքամին դեռ մէկ ամսից աւել ժամանակ կայ: Յոյս ունեմ, որ լորենին լաւ կը ծաղկի, եղանակն էլ բարենպաստ կը լինի, ու մեղուները մինչեւ մեղրաքամ կը հասցնեն լաւ բերք բերել», լաւատեսօրէն ամփոփեց մեր զրուցակիցը:

 

«Ասպարէզ» թերթի համար, «Արարատ» հիմնադրամի կողմից

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles