ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Կան հաստատութիւններ, ուր ղեկավարը ծրագրում է, կատարում է բոլոր աշխատանքները, սակայն գործին հանգամանք տալու համար անուններ է կցում տարբեր բաժիններին, որպէս պատասխանատուներ, եւ ստացւում է խմբային աշխատանք:
Կան հաստատութեան ղեկավարներ, որոնց համար աշխատում են բոլորը, առանց իր մասնակցութեան, եւ ստուար բանակը հալւում է նշուած ղեկավարի անուան տակ:
Կան խմբաւորումներ, որտեղ չնչին մի գործ քաշքշւում է ձեռքից-ձեռք, անփութօրէն, ցրուած եւ չի հասնում իր վերջնակէտին:
Կան անհատներ, որոնք միայնակ կատարում եւ աւարտում են համալսարանի վայել հսկայական աշխատանք եւ քաշւում են մէկ կողմ:
Կան գործեր, որոնք սպասում են իրենց աւարտին՝ ո՞ւմ ընտրել: