Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»Ի ԶՐՈՅՑԸ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՒԻԹ ԲԱԲԱՅԵԱՆԻ ՀԵՏ  

$
0
0

 

0108papayan

«Արցախն ԱՄՆի Ու Իրանի Հետ Պարտաւոր Է Լաւ Յարաբերութիւններ Ունենալ»

 

«Մենք ուշի ուշով հետեւում ենք՝ ինչ է կատարւում Մերձաւոր Արեւելքում, եւ սա բնական է, հէնց այդպէս էլ պէտք է լինի: Մերձաւոր Արեւելքը մեր հարեւան տարածաշրջանն է, այնտեղ ապրում է մեծ քանակութեամբ հայութիւն, այնտեղ կան մեր ազգային շահերը, ուստի մենք պարտաւոր ենք շատ մեծ, ընդգրկուած ուշադրութեամբ հետեւել, թէ ինչ է կատարւում այդ տարածաշրջանում», «Առաջին լրատուական»ի հետ զրոյցում անդրադառնալով գեներալ Սոլէյմանիի սպանութեանը հետեւած իրադարձութիւններին, Արցախից եկող յայտարարութիւններին՝ ասաց Արցախի նախագահ Բակօ Սահակեանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դաւիթ Բաբայեանը:

Բաբայեանն ընդգծեց. «Բնական է, որ պէտք է վարել ճկուն, բարձր կարգի արհեստավարժ ու հաւասարակշռուած քաղաքականութիւն: Երբեք սխալ թոյլ չտալու քաղաքականութիւնը հէնց այդպիսին է: Մենք շահագրգռուած ենք, որ բոլոր խնդիրները լուծուեն խաղաղ ձեւով, որովհետեւ եթէ սկսուեն անկանխատեսելի պատերազմական գործողութիւններ, դա կ՛ունենայ ողբերգական ազդեցութիւն, ու զարգացումներ կը ծնի նաեւ մեր տարածաշրջանում, չի բացառւում՝ նաեւ Ադրբեջանում: Երբ խօսում ենք արհեստավարժ ու հաւասարակշռուած քաղաքականութեան մասին՝ գուցէ մեր պարագայում դժուար է, բայց անհնար չէ: Մենք ե՛ւ Իրանի, ե՛ւ Սիրիայի հետ ենք բարեկամ երկիր: Իրանը մեզ սահմանակից է, այնտեղ կան հայեր, Սիրիայում կան Ցեղասպանութիւնից մազապուրծ եղած հայեր, որոնց սիրիացի մեր եղբայրները ընդունել են, նաեւ մենք բարեկամ երկիր ենք ԱՄՆի հետ»:

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ ԱՄՆը, որպէս գերտերութիւն եւ որպէս պետութիւն, որտեղ երկրորդ ամենամեծ Սփիւռքի հատուածն է, պարտաւորեցնում է մեզ իր հետ լաւ յարաբերութիւններ ունենալ. «Պարտաւոր ենք նաեւ լաւ յարաբերութիւններ ունենալ Ռուսաստանի հետ, որտեղ ամենամեծ հայկական Սփիւռքն է, նաեւ պարտաւոր ենք Վրաստանի, Լիբանանի, Եգիպտոսի հետ լաւ յարաբերութիւններ ունենալ: Սա մեզ թոյլ է տալիս ճկուն քաղաքականութիւն վարել, ու մենք այստեղ պէտք է շատ զգոյշ լինենք: Շատ դժուար է, երբ երկու քո դաշնակից երկրները խնդիրներ ունեն միմեանց հետ, բայց մենք այլ տարբերակ չունենք: Պէտք է լինենք պատասխանատու, արհեստավարժ, ճկուն ու համապարփակ ձեւով մօտենանք խնդիրներին»:

Մեր այն դիտարկմանը՝ այդ դէպքում Արցախի ԱԽ քարտուղարն անձնակա՞ն յայտարարութիւն է արել այս թեմայով՝ ընդգծելով, որ գեներալի սպանութեան համար Իրանը պէտք է վրէժխնդիր լինի, եւ դա արժանապատուութեան հարց է, Դաւիթ Բաբայեանը պատասխանեց. «Ընդհանրապէս դա իր անձնական տեսակէտն է: Ամէն մարդ էլ ազատ է, բայց ինձ թւում է՝ այնտեղ պէտք է յատուկ նշուէր, որ դա ի՛ր անձնական կարծիքն է: Պետական կարծիքը Յունուարի 5ի խորհրդակցութեան ժամանակ հնչել է, տեսաք նաեւ նախագահի կարծիքը: Պէտք է աչալուրջ լինենք: Այո՛, մի կողմից՝ Իրանը մեզ համար եղբայրական երկիր է, մեծ աշխարհաքաղաքական նշանակութիւն ունի մեզ համար, զսպում է պանթուրքիստական վեկտորը (տարածումը-Խմբ.): Թող որեւէ մէկը կասկած չունենայ, որ մենք այլ մօտեցում կ՛ունենանք, բայց միւս կողմից՝ ԱՄՆը եւս բարեկամ երկիր է: Կայ երկու միլիոնից աւելի հայ, որ այնտեղ գտել է իր հայրենիքը: ԱՄՆի քանի նահանգ է ճանաչել Արցախի անկախութիւնը: Տեսաք, թէ ինչպիսի հրճուանքով մենք ընդունեցինք Սենատի ու Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը»:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles