ՍԱՄՈՒԷԼ ԱՍԱՏՐԵԱՆ
Նափոլէոն ըսած էր. «Թնդանօթը սպաննեց աւատապետութիւնը, մելանը պիտի սպաննէ արդի ընկերութիւնը»: Այն ատեն դեռ համացանց չկար: Հիմա՞…
Երեւանի «Մանկավարժական համալսարան» թերթի 28 Փետրուար 2019ի համարի 4րդ էջի մանկավարժական գիտութիւններու թեկնածու, դասախօս Սամուէլ Ասատրեանի յօդուածը կրնայ հետաքրքրել սփիւռքի մանկավարժը, դպրոցը եւ ծնողները: Ուղղագրութիւնը դասականի վերածած եմ՝ խուսափելով օտար եզրերէ: Կը խօսուի բջիջայիններու յառաջացուցած կախուածութեան մասին, որմէ զերծ չեն չափահասներն ալ: Դպրոցներու բժիշկը եւ հոգեբանական խորհրդատուն այս հարցով պէտք է զբաղին՝ ծնողներու հետ: (Յ.Պ. 23/03/2019)
ՀԱՄԱՑԱՆՑԻ ՈՐՈՇ ԳՈՐԾՕՆՆԵՐ ԲԱՑԱՍԱԲԱՐ Կ՛ԱԶԴԵՆ ՀՈԳԵԿԱՆԻ ՎՐԱՅ
Ի հարկէ ելեկտրոնային փոստը (նամակ) անվիճելի օգտակարութիւններ ունի: Անոր շնորհիւ՝ նամակը հաստէատիրոջը կը հասնի երկվայրկեանների ընթացքին, իսկ ոչ շատ վաղ անցեալին ան հասցէատիրոջ կը հասնէր շաբաթներ ետք: Շնորհիւ անոր՝ կարելի է ստանալ թարմ նորութիւններ տեղեկութիւններ եւ այլն, սակայն ինչպէս պարզած են հոգեբանները, այս ծառայութիւնը կրնայ կախուածութիւն յառաջացնել, ինչպէս, օրինակ, խաղամոլութիւնը:
ԴԻՄԱՏԵՏՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿՐՆԱՆ ՄԱՐԴԸ ԽՈՐԱՍՈՒԶԵԼ ԴԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ (ՀՈԳԵՃՆՇՈՒԱԾՈՒԹԻՒՆ) ՄԷՋ
Այսպէս, ամերիկեան գիտնականները, որոնք հետազօտութիւններ են կատարել, եկել են այն եզրակացութեան, որ մարդը, որն իր ժամանակի մեծ մասը անց է կացնում ընկերային ցանցերում (ընկերային ցանցեր, reseaux sociaux), կրնայ դեպրեսիայի (հոգեճնշուածութեան) մէջ ընկնել:
Երկու շաբթուան ընթացքում գիտնականներն ուսումնասիրում էին, թէ ինչպէս է սոցիալական ցանցը ազդում օգտատէրերի ինքնագնահատականի եւ երջանկութեան աստիճանի վրայ: Նրանք կազմել են դիագրամներ (պատկերացումներ), որոնք պատասխան են տալիս տրամադրութեան համար: Այն սկսում էր տատանուել, երբ օգտատէրը մուտք էր գործում առցանց: Փորձի վերջում փորձարկողների մօտ նկատւում է դեպրեսիա(հոգեճնշուածութիւն) եւ տրամադրութեան անկում:
«ԹՈՒԻԹԸՐ»Ը ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋԱՑՆԵԼ ՈՒԺԵՂ ՎՐԴՈՎՄՈՒՆՔ ԵՒ ԲԱՐԿՈՒԹԻՒՆ
Ընկերային ցանցը այն վայրն է, որտեղ մարդիկ անանուն եւ անպատիժ կարող են վիճել, հակամարտութիւններ հրահրել ու յերիւրանքներ տարածել: Ընկերային ցանցերում հիմնականում գերիշխում են ատելութիւն, գրգռութիւն եւ այլն:
Չինաստանում հետազօտութիւն է կատարուել, որի արդիւնքում պարզուել է, թէ ամէնից շատ ի՞նչ յուզումներ են առաջանում «Թուիթըր»ի օգտատէրի մօտ: Մեծ մասամբ «Թուիթըր»ում, Ռեթուիթերում եւ ռեփոստերի (գրել, պատասխանել, հակազդել ընթացքում յուզումների մէջ գերիշխում էին՝ ուրախութիւնը, նողկանքը, տխրութիւնը: Բայց ամենագերիշխողը բարկութիւնն էր:
ԴԻՄԱՏԵՏՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՄԱՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՑԵՂԱՊԱՇՏ
Ոչ մէկի համար գաղտնիք է՝ Դիմատետրում միջազգային մասշտաբի չափերով ցեղապաշտութիւն է տիրում: Գրեթէ բոլոր հաղորդակցութիւններում ու մեկնաբանութիւններում յիշատակւում է միջցեղային եւ ազգամիջեան տարակարծութիւնները: Սակայն դա չի մնում զուտ որպէս մեկնաբանութիւն եւ չի մոռացւում: Այն ազդում է մարդու հոգեկանի եւ մտածելակերպի վրայ:
Փորձի համար ամերիկացի գիտնականների կողմից ստեղծւում է Ճէք Պրաուն անունով յօրինուած սպիտակ տղայի դիմագիծ, որ իբր ցեղապաշտ է: Ճէք Պրաունի էջի վրայ հրապարակւում են նիւթեր այն մասին, որ սպիտակներն աւելի լաւն են, քան՝ սեւերը, իսկ սպիտակների իրաւունքները միշտ խախտւում են:
Յօրինուած ցեղապաշտի համոզմունքները միանգամից ընդունւում են օգտատէրերի մեծ մասի կողմից, որոնք թողնում էին դրական մեկնաբանութիւններ եւ կրկնահրատարակում այդ նիւթը:
ՀԱՄԱՑԱՆՑԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՅԻՄԱՐ Է ԴԱՐՁՆՈՒՄ
«Սայընս» ամսագրի կողմից 2017 թուականին «մարդու ճանաչողական յատկութեան վրայ ընկերային ցանցերի ազդեցութիւնը» հետազօտութեան արդիւնքները: Չնայած՝ առաջին հայեացքից թւում է, որ գործօն օգտատէրը բարելաւում ու զարգացնում է իր գրաւոր շփման ունակութիւնները, սակայն իրականում նա թուլացնում է իր տրամաբանութիւնը, պատկերացումը եւ բառապաշարը:
Վատանում են մարդու ամենակարեւոր ունակութիւններից մի քանիսը՝ յիշողութիւնը եւ տեղեկատուութեան պահպանման ունակութիւնը: Մարդը չի պահպանում բուն տեղեկութիւնը իր ուղեղում, այլ պահպանում է տեղեկութիւնն այն մասին, թէ որտեղ է տեսել այս կամ այն տեղեկութիւնը, այսինքն՝ կայքի հասցէն: Բացի դրանից մարդը համացանցում գերծանրաբեռնում է իր ուղեղը տարբեր տեսակի անպիտան եւ անօգուտ բաներով, որոնք ուշադրութիւն են խլում, եւ որոնց պատճառով ժամանակ չի մնում աւելի լուրջ բաների մասին մտորելու համար:
ԵՒ ՎԵՐՋԱՊԷՍ
– Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան տուեալներով, երեխաների տեսողութիւնը տարեկան 1 դիոպտրիա (dioptrie) արագութեամբ վատանում է:
– Եթէ երեխան 5-6 դասարաններից ամէն օր նստի համակարգչի մօտ, նա դպրոցը կ՛աւարտի՛ արդէն ակնոցներով:
– 10 տարեկան երեխաների արեան եւ մեզի բաղադրութիւնը սկսում է փոխուել 20 րոպէից աւելի համակարգչով աշխատելիս, իսկ արդէն 16 տարեկանում՝ 30-40 րոպէ, մեծահասակների մօտ այդ ժամանակը կազմում 1 ժամ:
– Մեծահասակների մօտ, համակարգչով 2 ժամ աշխատելիս, տեղի է ունենում արեան բաղադրութեան փոփոխութիւնը, որի համակազմը նման է օնգոլոգիական (խլիրդ, քանսեր) հիւանդների արեան բաղադրութեանը:
– Համակարգչով հաղորդակցութիւնը 15 րոպէի ընթացքում անվտանգ է երեխաների համար, 30 րոպէից արդէն տեղի են ունենում փոփոխութիւնները, սակայն երեխաները արագ են կարողանում վերականգնուել:
– Համակարգիչն առաջին հերթին վնասում է մարդու նեարդային համակարգը, այնուհետեւ՝ հորմոնային (ներծոր գեղձեր) եւ յենաշարժիչ համակարգերը: